
Հայտնի են դարձել ՏՏ ոլորտի լավագույն երիտասարդ գիտնականները

ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում, այսօր՝ ապրիլի 22-ին տեղի ունեցավ «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների» ոլորտում ՀՀ ԳԱԱ լավագույն երիտասարդ գիտնականի մրցանակաբաշխությունը:
Վերոնշյալ ոլորտում լավագույն երիտասարդ գիտնականի մրցանակին արժանացան ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Սերգեյ Աբրահամյանը` “A Recurent Method for Constructing Irreducible Polynomials over Finite Fields” աշխատանքի համար և ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի 2-րդ կուրսի ասպիրանտ Խաչատուր Թովմասյանը` “QPSK mapped OFDM signal processing on Radar applications” աշխատանքի համար:
Մրցանակը ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Գարիկ Մարգարյանի նախաձեռնությամբ սահմանել է անգլիական “Rinicom Ltd” kազմակերպությունը՝ 1000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդով: Մրցանակային հանձնաժողովը, արժևորելով ներկայացված աշխատանքներից երկուսը, որոշեց մրցանակը բաշխել երկուսի միջև` յուրաքանչյուրին հանձնելով՝ յուրաքանչյուրին՝ 500 դոլլար:
Նշենք, որ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդանուր ժողովի ժամանակ: