Բաժիններ՝

Հայաստանում էլեկտրոնային ստորագրություն ունի մոտ 45.000 մարդ

168.am-ի հետ զրույցում ասաց Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի(ԷԿԵՆԳ) ղեկավար Արթուր Ղուլյանն ասաց, թե այժմ Հայաստանում էլեկտրոնային ստորագրություն ունի մոտ 45 հազար մարդ: Նրա խոսքով՝ Հայաստանում էլեկտրոնային ստորագրություն տրամադրվում է 2009-ից: Էլեկտրոնային ստորագրության տրամադրման առաջին տարիներին այն ձեռքբերողների թիվն ընդամենը մի քանի հարյուր էր, իսկ նախորդ տարի մեր երկրում էլեկտրոնային ստորագրություն ուներ 10.000 մարդ:

«Մեկ տարվա ընթացքում նկատելի այս ահռելի աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր երկրում տարեցտարի ավելանում են էլեկտրոնային միջավայրում տարբեր գործարքների իրականացման հնարավորությունները»,- ասաց Ա. Ղուլյանը՝ մասնավորապես նշելով այն փաստը, որ 2013 թվականի հունվարից 1-ից եկամտահարկի գծով հաշվետվություններն ընկերությունները ներկայացնում են բացառապես օն-լայն եղանակով, ինչն էլ բերել է էլեկտրոնային ստորագրությունների թվի աճի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս