«Ժողովրդի ճանապարհը հավերժ փակել հնարավոր չէ». Ս.Սաֆարյան

Խոսելով այն ուժերի մասին, որոնք նախագահական ընտրություններին չմասնակցեցին, բայց մասնակցում են Երևանի ավագանու ընտրություններին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ժառանգություն կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը նկատեց. «Մյուս ուժերը պիտակներով տալով ընտրական համակարգին, օրինակ նույն Հայ ազգային կոնգրեսը, հայտարարեցին, թե չեն հավատում ընտրական գործընթացին, հետևաբար որոշեցին չմասնակցել նախագահական ընտրություններին՝ ասելով, թե անիմաստ է: Հիմա չգիտեմ, իրենք վերահամոզվեցի՞ն կամ նախագահական ընտրություններին արձակո՞ւրդ գնացին: Ցանկացած կուսակցության, կլինի ամենամեծ փողերն ունեցողը կամ ամենաաղքատը, սակավամարդը, իշխանությունը կարող է դեմը փակել: Ոչ մեկ «կռուտոյ» չէ պետության դեմ ու կյանքը սա ապացուցել է: Մի մարմին կա, որի դեմ պետությունը չի կարող փակել ճանապարհը՝ դա ժողովուրդն է: Կարելի է կոմպրոմատներ գտնել ցանկացած քաղաքական գործչի, գործարարի, կուսակցության դեմ, գտնել շարժման խոցելի կողմերը, բայց երբեք ժողովորդի դեմ ոչ մի պետություն չի կարող ոչինչ անել: Հակառակ դեպքում կարող է տուժել միայն գործող ռեժիմը: Ժողովրդի ճանապարհը հավերժ փակել հնարավոր չէ»:

Ս. Սաֆարյանը նշեց, որ ցանկացած բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացվում է հանուն բուրժուաների ու ավարտվելու է «պարզապես Խաչատուր Սուքիասյանների նման մարդկանց ամեն ինչից զրկելով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930