Բնակչուհին` Տարոն Մարգարյանին. Ինչով կարող ենք մենք էլ մեր կողմից աջակցենք, որպեսզի չկորցնենք Ձեր նման գանձին (տեսանյութ)
Այսօր Երևանի քաղաքապետ, Երևանի ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը հանդիպեց Կենտրոն վարչական շրջանումի բնակիչների հետ: Բնակիչներից ոմանք իրենց դժգոհությունը, ոմանք էլ գոհունակությունը հայտնեցին քաղաքապետին: Իր նախընտրական ելույթն ավարտելուց հետո մի կին՝ մոտենալով քաղաքապետին իր շնորհակալությունն ու բարեմաղթանքները հայտնեց նրան: Կինը եկել էր իր դպրոցական աղջկա հետ, և, նրա ասելով` աղջիկը հատուկ Տարոն Մարգարյանին տեսնելու համար դասից շուտ էր եկել: «Արածին պետք է թիկունք կանգնել: Մենք բոլորս կանգնած ենք Ձեր թիկունքին, ինչով կարող ենք մենք էլ մեր կողմից աջակցենք, որպեսզի չկորցնենք Ձեր նման գանձին»,- ասաց մի տիկին:
Բժշկական գիտությունների թեկնածու, 97-ամյա Ժիրայր Փխրիկյանն էլ քաղաքապետին մի գրություն հանձնեց, որտեղ խնդրում էր լուծում տալ շենքի հարևանությամբ անցնող ջրի արտահոսքին, որի պատճառով, ըստ բնակչի, շենքը նստվածք է տալիս: Բնակիչ Ռիմա Խաչատրյանն էլ քաղաքապետին ներկայացրեց իր բնակարանային խնդիրը`ասելով. «Մի հատ զուգարան էին տվել, էն էլ ջուր կտրել են»:
Տ. Մարգարյանն էլ բնակչուհուն խորհուրդ տվեց իր զուգարանի ջրի մասին նամակ գրել իրեն: Սակայն բնակչուհին պատասխանեց, թե ինքն արդեն նամակ գրել է, բայց Երևանի քաղաքապետարանից իրեն հորդորել են իր զուգարանի ջրի հարցով դիմել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին: