Աղվան Վարդանյանը՝ Պավլիկ Մանուկյանին. Մտազուրկին ի՞նչ ասեմ

Այսօր նախկին դաշնակցական, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը ասուլիսում վիրավորական արտահայտություններ էր արել ՀՅԴ Բյուրոյի, կուսակցական գործիչների հասցեին: Այդ կապակցությամբ yerkir.am-ը դիմել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանին, ում Պավլիկ Մանուկյանը սպառնացել էր…

– Պարո’ն Վարդանյան, ապարանցի Պավլիկը սպառնում է, որ եթե Աղվան Վարդանյանը ծպտուն հանի, ինքը կխոսի: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

– Ասել եմ, բնականաբար, մնում եմ իմ կարծիքին:

1. Զզվում եմ ապարանցի Պավլիկի` պավլիկմարոզովյան տեսակից: Դաշնակցության հասցեին դրա զազրախոսելը դրանց տեսակի «երախտագիտությունն» է. թո’ղ իրենց ճենճի մեջ տապակվեն:

Կարդացեք նաև

2. Աղվան Վարդանյանին սպառնացողը մորթապատ ու մորթապաշտ չի լինում: Միտք է ունենում: Մտազուրկին ի՞նչ ասեմ:

3. Ժամանակն է տարբերակում աղբն ու աղբը մաքրողին: Դաշնակցությունն այդ աղբը թափել է: Իհարկե, դեռ անելիք ունենք:

4. Ամաչում եմ ինքս ինձնից, որ ստիպեցի ինձ դրան մեկ` վերջին անգամ էլ արձագանքել:

Տեսանյութեր

Լրահոս