Բաժիններ՝

Ի՞նչ են պատմել Քավոր Հարութն ու Վարդան Ղուկասյանի եղբորորդին

Ըստ aravot.am-ի՝ ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցի 54 բ շենքի մոտ, իր տան դիմաց հնչած կրակոցների մասին նախաքննական մարմնին արդեն ցուցմունք է ներկայացրել հրազենային վնասվածքներ ստացած Հարություն Խաչատրյանը`ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի սպանված հորեղբոր` Սերոբի երեխաների քավորը:

Քավոր Հարութի ցուցմունքը խիստ տարբերվում է Վարդան Ղուկասյանի եղբորորդի Վահե Ղուկասյանի ինքնախոստովանական ցուցմունքից:

aravot.am-ի աղբյուրների փոխանցմամբ, քավոր Հարութը պատմել է, որ ինքը Շեկոյի (պատգամավորի նույն հորեղբոր թիկնապահն է եղել:- հեղ.) հետ մեքենայով դստերն էր բերում դպրոցից: Իր տան դարպասը բացել են, որ երեխան ներս մտնի, սակայն դեռ չէր հասցրել տուն մտնել, այդ րոպեին հնչել է առաջին կրակոցը:

Այսինքն՝ անչափահաս աղջիկը ևս ականատես է եղել այս կրակոցներին: Վայրկյաններ անց առաջին կրակոցին անմիջապես հաջորդել է երկրորդը: Քավոր Հարութը ահավոր ցավ է զգացել աջ ձեռքի հատվածում, փորձել է երեխային հրել դեպի բակ ու ետևից փակել դուռը: Նորից կրակոցներ են հնչել ու արդեն վիրավոր քավոր Հարութը օգնություն է խնդրել Շեկոյից: Շ

Կարդացեք նաև

եկոն այդ ժամանակ կանգնած է եղել մեքենայի հետևի մասում: Շեկոն պատասխանել է, որ ինքն էլ է վիրավոր, դրանից հետո կրակոցները սաստկացել են, ու քավոր Հարութը Շեկոյին առաջարկել է պատսպարվել մոտակա շենքերից մեկի մուտքի մոտ, որպեսզի գոնե ողջ մնան: Դրանից հետո քավոր Հարութը ուշաթափ է եղել ու այլևս ոչինչ հիշել: Այստեղ են պատսպարվել Քավոր Հարութն ու Շեկոն Այստեղ են պատսպարվել Քավոր Հարութն ու Շեկոն Նշենք, որ Շեկոն` 36-ամյա Արտյոմ Կարապետյանը, որին սպանելու մեջ կասկածվում է Վարդան Ղուկասյանի եղբորորդի Վահե Ղուկասյանը, ըստ նրան ճանաչողների, ապրել է Գյումրու ամենահետին բնակարանում, Մսի կոմբինատի ամենավերջին շենքի 1-ին հարկում: 4 անդամից բաղկացած նրա ընտանիքը բնակվել է մեկ սենյականոց բնակարանում, ունի երկու տղաներ 15 և 14 տարեկան: Նրան հուղարկավորել են հայրական տնից , որը գտնվում է դարձյալ Մսի կոմբինատում, նախկին հացի փռի տարածքում: Հ.Գ. Նշենք, որ այս նյութը պատրաստելուց հետո Գյումրու հիվանդանոցից մեզ տեղեկացրեցին, որ նորից հիվանդանոց են տեղափոխել Հարություն Խաչատրյանին, նրան այսօր դուրս էին գրել հիվանդանոցից` բավարար համարելով առողջական վիճակը: Սակայն, բժիշկների տեղեկացմամբ, քավոր Հարութին տարել են քննչական բաժին հարցաքննության, նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, ու նորից ստիպված են եղել տեղափոխել հիվանդանոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս