
«Հարսնաքարի» գործով մեղադրյալը ցանկանում է, որ դատական նիստերն ավելի հաճախ նշանակվեն

«Հարսնաքարի» գործով դատական նիստը հետաձգվեց. դատարան չէին ներկայացել տուժող կողմի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը: Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Տիգրան Եգորյանը դատարանին տեղեկացրել էր, որ իրենք վատառողջ են և չեն կարող ներկայանալ դատական նիստին:
Գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը և մեղադրող դատախազներ Արթուր Դավթյաննն ու Արմեն Մարուխյանը տեղեկացրել էին, որ ուշացումով են ներկայանալու նիստին:
Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց մայիսի 17-ին: Գործով ամբաստանյալ Արման Խաչատրյանը բողոքեց, որ դատական նիստերն ուշ-ուշ են նշանակվում, և ցանկություն հայտնեց, որ դրանք առավել հաճախ նշանակվեն: Նշենք, որ հաջորդ դատական նիստին նախատեսվում է հարցաքննել գործով վկա Գևորգ Միքայելյանին: