Փոխվելու են ընդամենը երեք նախարարնե՞ր

Վաղը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը կներկայացնի իր ձևավորած կառավարության նոր կազմը: Նոր կառավարությունը կլինի հնի կրկնությունը, մի քանի փոքր և խիստ կոսմետիկ փոփոխություններով:

168.am-ի տեղեկություններով, փոխվելու են ընդամենը երեք նախարարներ. Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին կփոխարինի ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին` Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, իր պաշտոնին հրաժեշտ կտա Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

ՊԵԿ-ը կբաժանվի՝ Հարկային տեսչությունը կմիանա Ֆինանսների նախարարությանը, իսկ Մաքսային ծառայությունը կղեկավարի ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը: Փոխվարչապետի պաշտոնը Տարածքային ղեկավարման նախարար Արմեն Գևորգյանից կփոխանցվի Ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին, իսկ Գևորգյանը կշարունակի պաշտոնավարել որպես ուղղակի Տարածքային կառավարման նախարար:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031