Բաժիններ՝

Մխիթարյանի դուբլն օգնում է Շախտյորին դուրս գալ Ուկրաինայի գավաթի եզրափակիչ (տեսանյութ)

Ուկրաինայի գավաթի կիսաեզրափակչում Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվելիս 4:2 հաշվով առավելության հասավ «Սևաստոպոլի» նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ:

Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը «հանքափորների» կազմում դարձավ դուբլի հեղինակ և մեկ գոլային փոխանցում կատարեց:

Հանդիպման 9-րդ րոպեին հաշիվը բացեց Լուիս Ադրիանոն, 10 րոպե անց Մխիթարյանը կրկնապատկեց այն: 37-րդ րոպեին Տկաչովը հեռահար հարվածով կրճատեց տարբերությունը:

53-րդ րոպեին աչքի ընկելու հերթը կրկին Հենրիխ Մխիթարյանինն էր, իսկ 12 րոպե անց Հենրիխը գոլային փոխանցում կատարեց Լուիս Ադրիանոյին, ով նույնպես դարձավ դուբլի հեղինակ: 68-րդ րոպեին Մխիթրայնը խաղադաշտում իր տեղը զիջեց Պատրիկին:

Կարդացեք նաև

71-րդ րոպեին Տկաչովը հաշիվը դարձրեց 2:4, բայց տանտերերին չհաջողվեց ավելի անել: «Շախտյորը» վստահ հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031