Մանվել Բադեյան. Ես չեմ ծնել էդ քուչի տղուն, թե փոխաբերական, թե բուն իմաստով

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան այն հարցին, թե «թաղային հեղանակություններն ու քուչի տղերքը» մի շարք համայնքներում ինչո՞ւ էին խառնված ընտրական գործընթացին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն ասաց. «Մի րոպե: Օրինակ, դու ենթարկվե՞լ ես էդ քուչի տղուն: Չես ենթարկվել, չէ՞: Ո՞վ է ենթարկվել: Քուչի տղեն քուչի տղայա: Ես չեմ ծնել էդ քուչի տղուն, թե փոխաբերական, թե բուն իմաստով»:

Լրագրողների դիտարկմանը, թե Մալաթիա-Սեբաստիա համայնքում «ձուկ» մականունով թաղային հեղինակությունը փորձում էր համոզել իրեն, որ ինքը «ձուկն ա», տվյալ թաղի «ավտարիտետն» ու ամեն ինչ պետք է լինի այնպես, ինչպես ինքը կցանկանա, Մանվել Բադեյանն այսպես արձագանքեց. «Ինքը ձուկ ա, դու էլ ձկնորս եղի: Բայց քո վրա չտարածվեց, չէ՞, իր վլաստը»: ՀՀԿ-ական պատգամավորն ասաց նաև, որ կան մարդիկ, ովքեր ուզում են ընդգծել ու իրենց նվիրվածությամբ աչքի ընկնել,  դրա համար էլ խախտումներ են անում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031