Տեղեկությունը հաստատվում է. Յուրի Վարդանյանը կնշանակվի Սպորտի նախարար

Համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ աշխարհահռչակ ծանրամարտիկ, օլիմպիական չեմպիոն, իսկ վերջին տարիներին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Յուրի Վարդանյանն այսօր նշանակվելու է ՀՀ  Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար:

Այս լուրը փորձեցինք ճշտել Յուրի Վարդանյանից, ում օգնական Անի Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը:

Հիշեցնենք, որ այսօր իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի նիստում որոշվելու է ՀՀ նոր կառավարության կազմը: 168.am-ն արդեն տեղեկացրել է , որ ՀՀ գործադիր մարմնի կազմը կրելու է աննշան փոփոխություններ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031