Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղում աշխարհի չեմպիոնի հետ. Ստավանգեր
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում այսօր մեկնարկած գերմրցաշարի առաջին տուրում Հայաստանի թիվ մեկ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց աշխարհի գործող չեմպիոն հնդիկ Վիշվանաթհան Անանդի հետ:
Առաջին տուրի մյուս պարտիաները` Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Վեսելին Թոփալով (Բուլղարիա), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – Վանգ Հաո (Չնաստան) և Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) – Ջոն Լյուդվիգ Համեր (Նորվեգիա) դեռ չեն ավարտվել: