Ինչո՞ւ էին իշխանությունները որոշել, որ ՀԱԿ-ը չպետք է անցնի ավագանի

iLur.am-ը զրուցել է  Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ

– Հայ ազգային կոնգրեսը Երեւանի ավագանու ընտրություններում չհաղթահարեց 6 տոկոսի անցողիկ շեմը: Սպասելի՞ էր ձեզ համար նման արդյունքը, թե՞ ոչ:

– Իշխանությունները հստակ քաղաքական որոշում էին ընդունել՝ Հայ ազգային կոնգրեսը չպետք է անցնի Երեւանի ավագանի: Իսկ նման որոշում ընդունելու պատճառը եղել է ՀԱԿ-ի տարած ագրեսիվ քարոզչությունը, երբ Հայ ազգային կոնգրեսը բացահայտեց Տարոն Մարգարյանի դեմքը: Իշխանությունները հասկացան` եթե այսքանից հետո ՀԱԿ-ը հայտնվի Երեւանի ավագանու կազմում, ապա որեւէ կոռուպցիոն գործարք, հողահատկացում կամ Երեւանի քաղաքապետարանի գործունեության վերաբերյալ որեւէ հարց չի կարող անաղմուկ կատարվել: Նրանք հասկացան` Երեւանի ավագանու կազմում ՀԱԿ-ի ներկայությունը վտանգելու է իրենց ավազակապետական համակարգը: Ուստի ամեն ինչ արեցին, որ ՀԱԿ-ը չանցնի 6 տոկոսի շեմը, առավել եւս, որ այս անգամ ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ միջազգային հանրության կողմից չեն  կարող ճնշումներ լինել: Տեղի ունեցածը ցույց է տալիս, որ Հայաստանում գոյություն չունեն ընտրություններ, այլ այս կամ այն հարցով գոյություն ունի ռեժիմի որոշում: Մենք, բնականաբար, այլ քաղաքական ուժերի նման չենք կարող գնալ գործարքի եւ չենք կարող չափավորել մեր քննադատությունը՝ փոխարենը ակնկալելով ռեժիմի հավանությունը՝ 6 տոկոսի շեմն անցնելու համար: Նման բան չի լինելու: Եւ ամենակարեւորը՝ ՀՀ-ում գոյություն չունի դեմոկրատիա, գոյություն չունեն ընտրություններ, գոյություն չունի դասական իմաստով ընդդիմություն: Հայաստանում ընդդիմադիր ուժերը կամ վերահսկվում են իշխանությունների կողմից, կամ էլ՝ դիմադրության շարժում են: Այս առումով ՀԱԿ-ը 2007թ. ի վեր դիմադրության շարժում է:

– Հասկանալի էոր իշխանությունները դիմել են ընտրակեղծիքի բոլոր հնարավոր մեթոդների, բայց ինչո՞վկարելի է բացատրելոր ՀԱԿը ստացել է ընդամենը 18,5 հազար քվե:

Կարդացեք նաև

– Այո, տեղամասերում հաշվարկվել է 18,5 հազար ձայն, բայց դուք նկատել եք երեւի, որ ՀՀԿ-ն Երեւանի ամեն բակում ունեցել է նախընտրական շտաբ: Ինչ նպատակ էր հետապնդում այդքան շատ շտաբ ունենալը, եթե քարոզչության համար մեկ-երկու ենթաշտաբը բավարար էր: Ուրեմն` հարց է առաջանում` ինչո՞ւ էր ՀՀԿ-ն ամեն բակում իր շտաբը բացել: Իրականում դրանք նախընտրական շտաբներ չեն եղել, այլ եղել են բնակչության վերահսկման, դիտարկման ու ահաբեկման կենտրոններ: Դրանք իրականում եղել են ՀՀԿ-ական բաշիբոզուկների կայազորներ /գառնիզոն/: Նրանք ուսումնասիրել են բակի բնակչությանը, իմացել են յուրաքանչյուրի խոցելի կողմերը, ընտանեկան վիճակը, սոցիալական դրությունը, փորձել են բոլորի հետ կապ հաստատել, կաշառք առաջարկել, ճնշումներ գործադրել: Նրանք շատ լավ գիտեն, թե ով է ՀՀԿ-ին ծախվող զանգվածը, ով է ԲՀԿ-ի հետ կապված, եւ շատ լավ գիտեն, թե ովքեր են այն մարդիկ, որոնք 5 տարի իրենց ասոցացրել են Կոնգրեսի հետ: Ահա այդ բոլոր մարդկանց վրա խստագույն ճնշումներ են եղել, ավելին, այդ մարդկանց դրել են ընտրության առջեւ. կամ նրանք պետք է թեկուզ կաշառք վերցնելով քվեարկեն ՀՀԿ օգտին, կամ նրանք պետք է կորցնեն իրենց բիզնեսները, կամ նրանց երեխային բանակում պետք է ինչ-որ վատ բան պատահի, կամ դպրոցում վերաբերմունքը երեխայի նկատմամբ կփոխվի, եւ այլն, եւ այլն: Հայաստանում իրականում ընտրությունները վերածվել են լագերում կազմակերպված ընթացակարգի, որտեղ լագերի բոլոր բնակիչները պետք է իրենց հավատարմությունը հայտնեն «պախանին»: Ընդ որում՝ ամենամեծ գրոհը գնացել է հենց ՀԱԿ ընտրազանգվածի նկատմամբ: Այդ մարդկանց ահաբեկել են, կաշառել են, նրանց քվեարկությունը վերահսկել են: Եվ ահա նման պայմաններում եղել է 18,5 հազար մարդ, որոնք անտեսելով սպառնալիքները՝ գնացել ու քվեարկել են հօգուտ ՀԱԿ-ի:

Ամբողջական հարցազրույցը՝ iLur.am կայքում

Տեսանյութեր

Լրահոս