Բաժիններ՝

Նկարողը մի հատ ընտիր տղա է. Ա. Մարտիրոսյանը՝ տեսանյութի հեղինակի մասին

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում վստահեցրել է, որ իրեն ոստիկանական մեքենայի մեջ ապրիլի 9-ին նկարահանողը եղել է ոչ թե ոստիկան, այլ ցուցարար, ով եղել է մեքենայի մեջ: Արմեն Մարտիրոսյանն ասել է նաև, որ ինքը տեղյակ է եղել այդ տեսանկարահանումներից ավելի վաղ, քան դրանք դրվել են այսօր համացանց: Մարտիրոսյանն ասել է նաև, որ ճանաչում է իրեն նկարողին և գիտի անուն ազգանունը և նրան բնութագրեց որպես «ընտիր տղա»: 168.am-ի տեղեկություններով՝ Արմեն Մարտիրոսյանի բնորոշած «ընտիր տղան»՝ լուսանկարում Արմենուհի Հովհաննիսյանի հետ պատկերված տղան է:

Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարցազրույցը Արմեն Մարտիրոսյանի հետ:

-Պարոն Մարտիրոսյան, Դուք որտեղի՞ց գիտեք, որ ցուցարարն է Ձեզ նկարահանել, Դուք նկարելիս տեսե՞լ եք, նկատե՞լ եք, որ Ձեզ նկարում է ցուցարարը:

-Այդ պահին չեմ իմացել, այդ նկարելուց մի քսան օր հետո եմ իմացել, որ այդպիսի ձայնագրություն կա:

Կարդացեք նաև

-Այսինքն Դուք ավելի վա՞ղ եք իմացել ձայնագրության մասին, քան համացանցում հայտնվելը:

-Այո, այո…

-Այդ ցուցարարին Դուք ճանաչու՞մ եք:

-Իհարկե ճանաչում եմ ցուցարարին: Իմ քաղաքական դիրքորոշումը եմ ես արտահայտում, ուրիշ նորություն չկա…

-Պարո՛ն Մարտիրոսյան, ումի՞ց իմացաք, որ նման տեսանյութ կա, և արդյո՞ք Ձեր թույլտվությամբ, կամ Ձեր գիտությամբ է տեսանյութը հայտնվել համացանցում:

-Չեմ կարծում, որ իմ թույլտվության կարիքը կար: Չեմ գտնում՝ այդտեղ ինչ-որ բան կա տեսանյութում… իմ քաղաքական դիրքորոշումն է, առանձնապես տեսագրությանը չեմ վերաբերվում որպես առանձնահատուկ մի բանի: Այն արժեքային համակարգը, որ ես կրում եմ, կարծում եմ՝ բոլորին է հայտնի, և առանձնահատուկ բան չկա:

-Ձեզ ամեն դեպքում գաղտնի նկարել են:

-Հա ի՞նչ անենք, ոչինչ: Մենք անընդհատ «Վիկիլիքսի» տակ ենք: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ անընդհատ «Վիկիլիքսի» տակ է:

-Չե՞ք գտնում, որ Ձեզ վատություն են արել, այնտեղ Դուք հայհոյել եք:

-Տղամարդ եմ, զայրացած վիճակում եմ եղել, կարող է մի հատ էլ հայհոյել եմ: Մտածում եք՝ դա ինչ-որ բա՞ն է:

-Չե՞ք կարծում, որ հնարավոր է հրահանգել են Ձեզ նկարահանել և…

-Ոչ, ոչ…

-Ցուցարարը Ժառանգությունի՞ց է, Դուք իրեն վաղու՞ց էիք ճանաչում, կասե՞ք նրա անուն ազգանունը:

-Չէ, չեմ ասի, շատ ընտիր տղա է:

-Ժառանգություն կուսակցությունի՞ց է…

-Ինքը Ժառանգություն կուսակցությունից չէ, որովհետև նա ՀՀ քաղաքացի չէ և կուսակցական չի կարող լինել:

-Նա հանրապետությունու՞մ է:

-Ոչ:

-Դուք չե՞ք փորձելու դիմել ոստիկանություն. Ոտնահարել են Ձեր իրավունքները, Ձեզ գաղտնի…

-Ոչ, ոչ, ի՞նչ կա այդտեղ, որ ես ոստիկանություն դիմեմ: Ոչ ինձ հակասող հայտարարություն եմ անում, կամ խոսք եմ ասում, միակ բանը, որ հրապարակային դիրքորոշումների մեջ չի եղել, միակ բանը էդ հայհոյանքն է, էդ էլ մարդ եմ, մի հատ կարող է հայհոյեմ, որ մի քիչ ներվերս հանգստանա: Դա, չեմ կարծում, որ քննարկման նյութ կարելի է դարձնել

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս