Բաժիններ՝

Ինքնասպանվող Հայաստան

Ամերիկյան կառավարությունը վերջերս մի հետաքրքիր զեկույց է հրապարակել, որում  նշվում է, որ ինքնասպանությունների թվի ավելացումն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է տնտեսական ճգնաժամով։

Սա, իհարկե, զարմանալի ենթադրություն չէ։ Տնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն է թողնում առանձին մարդկանց ֆինանսական վիճակի և կենսամակարդակի վրա, իսկ այդ վիճակն իր հերթին՝ մարդուն կարող է դրդել ինքնասպանության։

Նույն տրամաբանությամբ՝ տնտեսական աճի արդյունքում ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի թիվը պետք է նվազի։

Սակայն կոնկրետ Հայաստանում, պարզվում է, ճիշտ հակառակն է. տնտեսական աճին զուգահեռ՝ ինքնասպանություններն ավելանում են։

Կարդացեք նաև

Օրինակ՝ 2009 թվականին գրանցված 14%-անոց անկումից հետո Հայաստանի տնտեսությունը 2010-ին ունեցավ 2.6% աճ, հաջորդ տարի՝ 4% աճ, իսկ նախորդ տարի՝ 7.2%։

Հիմա այս թվերը համադրենք ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի վիճակագրության հետ։

2009թ. – 498 դեպք,

2010թ. – 592 դեպք,

2011թ. – 647 դեպք,

2012թ. – 740 դեպք։

Փաստորեն, կամ մենք՝ հայերս, մեր վարքագծով տարբերվում ենք աշխարհի մյուս ժողովուրդներից։ Կամ էլ՝ այս վիճակագրությունը պարզապես լրացուցիչ ապացույց է, որ Հայաստանում տնտեսությունն աճում է միայն թղթի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031