Բաժիններ՝

Կարգին Հայկո. Արդեն քանի տարի է՝ մեր վարորդներին կոչում են 100 դրամանոց քիլերներ, հիմա նրանք դարձել են 150 դրամանոց

aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր Կարգին Հայկոն՝ նույն ինքը Հայկ Մարությանն անդրադառնալով ոստիկանության երեկ տարածած հաղորդագրությանը, կոչ արեց, որ նրանք վարորդների բարոյահոգեբանական վիճակն ավելի խորը ուսումնասիրեն, քանի որ ըստ նրա` «Գծի տերերը պլան են դնում վարորդների վրա, որոնք էլ ստիպված իրար վազանցում են, մտնում մրցակցության մեջ, իրար դեմ կտրում… Շատ ահավոր վիճակ է, իսկ այդ պլանը ազդում է վարորդի հոգեբանական վիճակի վրա, քանի որ նա ամեն ինչ անում է պլանը տալու համար: Վարորդները զբաղվում են ամեն ինչով, բացի վարորդություն անելուց, գումար են մանրում, խոսում, լսում, թե ուղեւորներն ինչ են խոսում, մինչդեռ ամբողջ աշխարհում դա իսպառ վերացված է, քանի որ վարորդը պետք է միայն վարի: Յուրաքանչյուր դեպքում, երբ նա շեղվում է, դա կարող է մեծ վտանգ առաջացնել: Ես կխնդրեի, որ ոստիկանությունն ուշադրություն դարձներ այս ամենին: Արդեն քանի տարի է՝ մեր վարորդներին կոչում են 100 դրամանոց քիլերներ: Իսկ հիմա նրանց գները թանկացրել են եւ նրանք դարձել են 150 դրամանոց»:

Տեսանյութը՝ այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս