Արմեն Մովսիսյանը խաբե՞լ է նաիրիտցիներին. վաղը բողոքի ակցիա կանցկացվի Բաղրամյան 26-ի մոտ

«Նաիրիտի» աշխատակիցները, ամենայն հավանակությամբ, վաղը դուրս կգան բողոքի ակցիայի և գործարանից կուղղվեն դեպի Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը: Բողոքի պատճառը կրկին աշխատավարձի ուշացումն է: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը դեռ հուլիսի 10-ին խոստացել էր, որ հուլիսի 14-19-ն ընկած ժամանակահատվածում նաիրիտցիներին կվճարվի ևս 1 ամսվա աշխատավարձ, սակայն այսօրվա՝ հուլիսի 22-ի դրությամբ գումարը դեռ փոխանցված չէ:

«Նաիրիտի» լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը մեզ փոխանցեց, որ իրենց ասել են, թե այսօր աշխատավարձ կլինի: Սակայն նշենք, որ սա արդեն օրվա երկրորդ կեսին՝ ժամը 15:00-ից հետո է, ու եթե գումարը փոխանցվի, ապա վաղը օրվա մեջ նոր միայն կնստի գործարանի հաշվեհամարին:

Հիշեցնենք, որ անցած 3 տարիների ընթացքում «Նաիրիտում» կուտակվել է 1 տարվա աշխատավարձ, այսինքն՝ աշխատողներին 3 ամսում 2 ամսվա համար է գումար վճարվում: 1 ամսվա աշխատավարձի ընդհանուր ֆոնդը 1 մլն դոլար է: Նշենք նաև, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է արձակուրդի արտերկիր, այնպես որ դժվար է ասել, թե Բաղրամյան 26-ի առջև կազմակերպվելիք ակցիան ինչ արդյունք կտա։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031