Ըստ էկոնոմիկայի նախարարի՝ ներմուծման անկումը պայմանավորված չէ միայն արտագաղթով
«Ներմուծման անկումը միանշանակ պայմանավորված է նրանով, որ դեֆիցիտ ենք իջեցնում և դրամավարկային քաղաքականությունը պահում ենք բավականին խիստ մակարդակի վրա»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ անդրադառնալով այս տարվա առաջին ամիսներին արձանագրված ներմուծման անկման ցուցանիշներին։ Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք այդ անկումը պայմանավորված է արտագաղթի տեմպերով, Վ. Մարտիրոսյանը պատասխանել է. «Արտահանումն էլ աճում է, բայց, ճիշտն ասած, չգիտեմ, թե արտագաղթն ինչպես կարող էր դրա վրա ազդել: Իհարկե, բնակչության թվաքանակն ակնհայտորեն ազդում է սպառման վրա, բայց ես դրանով չեմ կարող հիմնավորել, որովհետև մենք տարբեր տարիների հակառակ պատկեր ունեցել ենք: Իհարկե, կա արտագաղթ, արտագաղթն էլ սպառում է իջեցնում, որն էլ իջեցնում է ներմուծման մակարդակը: Ուղղակի այդ աստիճանի մասին է խոսակցություն գնում: Կարծում եմ, որ չի կարելի միայն ներմուծման գործոնով հիմնավորել»:
Վահրամ Մարտիրոսյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ ավելի ուշ