«Նորությունը դեռ տարածվել է րոպեներ առաջ, որի մասին մենք տեղեկացել ենք ռուսական մամուլից: Դուք ի՞նչ է, ակնկալում եք, որ մենք մի քանի րոպեում տանք մեկնաբանություն կամ հայտնենք կուսակցության դիրքորոշումը»:
Որևէ մեկն այսօր չի հայտարարել, որ մենք հրաժարվում ենք եվրոպական կառույցների հետ երկխոսելուց: Պարոն նախագահը նշել է, որ որոշումը` մտնել Մաքսային միություն, չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է Եվրոպայի հետ երկխոսելուց:
Ամիսներ առաջ հիմնադրված «Hi-artonline» նախագիծը, որը նպատակ ունի հայ արվեստը ներկայացնել համաշխարհային արվեստի կենտրոններում և խոշոր աճուրդային կենտրոնում, արդեն եվրոպական մի շարք երկրներում ցուցահանդեսներին մասնակցելու հրավերներ է ստանում:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Պարոնյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում այժմ հոսպիտալացված է 5 անձ:
Քարուքանդ վիճակում են գտնվում ինչպես գյուղ մտնող, այնպես էլ գյուղամիջյան ճանապարհները:
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի խոսնակը` Փիթըր Սթանոն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցել է, որ Եվրոպական հանձնաժողովում ուշի-ուշով հետևում էին Մոսկվայում ընթացող Պուտին-Սարգսյան հանդիպմանը, սակայն ձեռնպահ մնաց որևէ գնահատականից կամ մեկնաբանությունից:
Նախօրոք խոսվում էր Ասոցացման համաձայնագրի նախաստորագման մասին: Այս թեման շատ «ծեծվեց», փաստարկներ չբերվեցին, համաձայնագրի բովանդակությունն էլ գաղտնի է պահվում: Մեր իշխանությունները բավական թույլ դիրքերում են արտաքին բեմահարթակում, սա տեսանելի է: Վախեցավ ոչ թե Հայաստանը, այլ իշխանությունը:
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ. Վ. Պուտինի հրավերով Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Ա. Սարգսյանը 2013թ. սեպտեմբերի 3-ին աշխատանքային այց կատարեց Ռուսաստանի Դաշնություն:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, արձագանքելով այս ուշագրավ տեղեկությանը, 168.am-ին ասաց. «Եվրոպացիների հետ երդում են ուտում, որ Ասոցացման համաձայնագիրն են ստորագրելու, իսկ հիմա Ռուսաստանում, փաստորեն, հայտարարում են, որ Հայաստանը Մաքսային միություն է մտնելու, ուտի, կարծում եմ, ճիշտ կլինի, որ սպասենք հետագա զարգացումներին»:
168.am-ի տեղեկություններով՝ այս օրերին Ռուսաստանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միաժամանակ Մոսկվայում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Առաջարկն ուղղված է ինձ անձնապես, ոչ թե Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: Սա կուսակցության հետ համագործակցելու կամ ինչ-որ նոր դաշինք կազմելու առաջարկ չէ: Կրկնում եմ՝ առաջարկն արված է ինձ անձնապես, եւ իմ կողմից եղել է ընդունելի: Բնականաբար, սակայն, հարցը ներկայացրել եմ կուսակցությանը, եւ կուսակցությունը եւս տվել է իր համաձայնությունը:
Ինչպես հայտնի է՝ Սիրուշոյի երկրպագուների ակումբը կազմակերպել էր միջոցառում, որի ընթացքում տարբեր երգիչ-երգչուհիներ կատարում էին Սիրուշոյի երգացանկի սիրված երգերը:
Քննիչը հրաժարվել է, դրանից հետո հեռախոսով խոսել եմ քննիչի հետ, ինքը սկսեց հարցականի տակ դնել, որ տեղյակ չէ՝ ում հետ է խոսում, ասել, որ բարձրանանք, ներկայացնենք այդ փաստաբանների ցանկը: Լուսինե Սահակյանի հետ բարձրացել ենք, ներկայացրել ենք այդ փաստաբանների ցանկը, 30 հոգու անունները արձանագրվել են:
«Հարված կլինի, սկզբունքորեն որոշումն ընդունված է»,- մեզ հետ զրույցում ասաց Մոսկվայի Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին` ի պատասխան հարցին` կլինի՞ հարված Սիրիային ամերիկյան ուժերի կողմից, թե՞ ոչ:
Ես հեռախոսազրույց եմ ունեցել, որ այս խոսակցություններին վերջ տան: Մենք, ընդհակառակը, պետք է վերաարժևորենք այն դրականը, որ ունեցել ենք Արցախյան գոյապայքարի ընթացքում, վերաարժեւորենք ռազմական գիտության այն ընթացքը, որը բերել է հայոց բանակի այսօրվա ձեւավորմանն ու բարձր իրավիճակին, եւ այդ ամենը պատշաճ կերպով մատուցենք մեր հանրությանը:
«Վերջին երեք տարիներին մենք ավելի մեծ թվով զենք ենք ձեռք բերել, քան նախորդ տարիներին, վարչապետի խոսքերը ճիշտ են, և մենք շարունակելու ենք այդ գործընթացը»:
«Դանդի փրիշս մեթալս Կապան» փակ ԲԸ-ն Կապանում բաց հանք չի բացելու: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը: Նրա խոսքով, վերջին օրերին հանդիպել է սեփականատերերի հետ:
Ըստ Կ. Զատուլինի՝ Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի ստորագրման հետևանքները Երևանի համար համար կլինեն այնպիսին, ինչպիսիք են ներկայումս Կիևի դեպքում։
Հանրապետականի փոխնախագահը վստահ է, որ Ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրվի․ «Բնական եմ համարում, դա էլ պետք չի սենսացիա առաջացնել, դա ոչ թե Եվրոմիություն ենք մտնում, այլ մեր մուտքը ավելի ամբողջական ենք ապահովում Եվրոպայում»:
«Ոստիկանի-ակտիվիստի համբույրը դարձրեցիք չգիտեմ ամեն ինչ: Ես այստեղ տեսնում եմ եւ քաղաքական դաշտի խեղճությունը, եւ մամուլի աշխարհի խեղճությունը, նյութ չունենալու պատճառով փորձում եք սկանդալ սարքեք: Ո
Ես կարծում եմ, որ մենք ոչ մի երկրի վրա ներազդելու այնքան բավարար ռեսուրսներ չունենք, որքան Ռուսաստանի վրա: Հենց դրանց միջոցով էլ պետք է դիմագրավել ռուսական ճնշումները, որոնք շատ երկար տևել չեն կարող, եթե իշխանությունը ակտիվ, բաց և նպատակաուղղված գործունեություն վարի միջազգային ասպարեզներում:
Որքա՞ն ժամանակ կպահանջվի զենքը գոտկատեղից հանելու, պահունակը տեղադրելու, լիցքավորելու և կրակելու համար (ընդ որում՝ դիպուկ)։ Փորձեք մտովի պատկերացնել, նոր միայն դիտեք տեսանյութը
Ավետիք Բուդաղյանի վրա եղած կրակոցը ինչպե՞ս բացատրենք՝ անհրաժեշտ պաշտպանությո՞ւն, թե անհրաժեշտ պաշտպանությունից սահմանների անցում, թե՞ դիտավորյալ, սառնասրտորեն կատարած սպանություն: Չէ՞ որ Ավետիք Բուդաղյանը մեքենայից չի իջել, Ավետիք Բուդաղյանի ձեռքում այդ պահին զենք չի եղել:
Վերջերս համացանցում քննարկումների մեծ ալիք են բարձրացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող անհասկանալի երևույթները և հայ հոգևորականների հրապարակավ քննադատությունները:
«Մի անգամ մեր գյուղ եկողը երկրորդ անգամ էլ ռիսկ չի անի գա»,- ասում է Դողս համայնքի գյուղապետ Մեսրոպ Ադամյանը: Թե՛ դեպի գյուղ տանող, թե՛ գյուղամիջյան ճանապարհները սարսափելի վիճակում են: Ըստ գյուղի տարեցների, վերջին անգամ գյուղի ճանապարհները նորոգվել են 30-40 տարի առաջ: Գյուղի երթուղային տաքսին դժվարությամբ է աշխատում, իսկ ուսանողական ավտոբուսի վարորդը հրաժարվում է մտնել գյուղ:
The Commercial Times թերթին տված հարցազրույցում CIMB Securities Limited-ի վերլուծաբան Վանգ Վանլին ասել է, որ Apple-ը պայմանագիր է կնքել թայվանյան երկու ընկերությունների հետ՝ iWatch-ի արտադրությունը սկսելու համար: Այս մասին գրում է 3dnews-ը:
Պաշտոնական ընթրիք էր: Բելգիայի թագավորական ընտանիքի անդամներ էին հյուրընկալվել: Հյուրերը պատվիրել էին ամբողջական գառ թոնիրում խորովել: Ես գառը պատրաստեցի՝ գլուխը վրան: Տուրիստականի վարորդներից մեկը՝ Վանիկը, տեսավ ու գլուխը հանեց: Ահաբեկվել էր, ասաց՝ արտերկրացիները մեզ վայրենիի տեղ կդնեն:
Կոտայք մարզի Կոտայք գյուղն ունի ավելի քան 2000 բնակիչ: Աբովյան քաղաքից՝ 5, իսկ մայրաքաղաքից 22 կմ հեռավորության վրա գտնվող գյուղն ունի դպրոց, եկեղեցի, մշակույթի տուն, մանկապարտեզ, գրադարան: Կոտայք գյուղը հայտնի է իր «ՍՕՍ» մանկական գյուղով: Առաջին հայացքից՝ կոկիկ, մաքուր ու կազմակերպված համայնքն ունի հսկայական խնդիրներ:
Կրեմլի լրատվական ծառայությունից ԳԱԼԱ-ին մանրամասներ են հաղորդել վաղը՝ սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում սպասվող Վ. Պուտին – Ս. Սարգսյան հանդիպումից: Ղեկավարների խոսակցության առանցքում լինելու են մի քանի հարցեր՝ Եվրասիական ինտեգրման գործընթաց, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում, տարածաշրջանում խաղաղության ապահովում, երկու երկրների համագործակցություն:
«Հարված կլինի, սկզբունքորեն որոշումն ընդունված է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին` խոսելով արևմտյան, առաջին հերթին`ամերիկյան ուժերի կողմից Սիրիայի վրա հնարավոր հարձակման հարցի վերաբերյալ: