ԱԽ քարտուղարն ու կատարի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին։ Հանդիպմանը կարեւորվել է երկկողմ փոխգործակցության շարունակական խորացումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։ Այս մասին տեղեկանում ենք ԱԽ քարտուղարությունից։
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ հետաքրքրության այլ հարցերի։

