«Հարված կլինի». փորձագետը` Սիրիայի վրա հնարավոր հարձակման մասին

«Հարված կլինի, սկզբունքորեն որոշումն ընդունված է»,- 168.am-ի  հետ զրույցում ասաց Մոսկվայի Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին` խոսելով արևմտյան, առաջին հերթին`ամերիկյան ուժերի կողմից Սիրիայի վրա հնարավոր հարձակման հարցի վերաբերյալ:

Արևելագետը բացառեց, որ Սիրիային հասցվելիք հարվածի վերաբերյալ Սպիտակ տան ներկայացուցիչների հայտարարությունները կարող են լինել հռետորաբանություն` նշելով, որ այժմ ԱՄՆ-ը իրականացնում է պատերազմի նախապատրաստություն:

«Միացյալ Նահանգներն արդեն ապահովել է ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների (Դանիա, Թուրքիա) և դաշինքի անդամ չհանդիսացող պետությունների (Սաուդյան Արաբիա, Քաթար, Ավստրալիա) աջակցությունը` առանց ՄԱԿ-ի որոշման»,- նշեց Սատանովսկին և ավելացրեց.

«Պատերազմն Իրաքում էապես ուրիշ էր, միևնույն ժամանակ Ասադի տապալումն ավելի մեծ արյունահեղություն կբերի, քան Սադդամի դեպքում: Եվ Սիրիայի մի շարք ազգային ու կրոնական փոքրամասնություններ կարող են կանգնել ցեղասպանության վտանգի առաջ»:

Կարդացեք նաև

Հոդվածն ամբողջությամբ` «168 Ժամի» վաղվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս