Ռոբերտ Քոչարյանը խցում միայնակ է․ մանրամասներ նրա առողջական վիճակի մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի խցում միայնակ է։ Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (որտեղ ընթանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննությունը- խմբ․) բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Նա նշեց, որը հորը այցելել է օգոստոսի 31-ին՝ նրա ծննդյան օրը։
«Հայրս սրտի վիրահատություն էր տարել մոտ 20 օր առաջ, դրանից հետո մեկ ամիս նա պետք է լիներ հսկողության տակ։ Այդ ամեն ինչը խախտվել է, սրա հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել, մնացած մասով նորմալ է»,- ասաց Լևոն Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանին կարող են տեսակցել մերձավոր ազգականները, իսկ եղբորը՝ Սեդրակ Քոչարյանին՝ միայն կինն ու երեխաները, հետևաբար եղբոր կալանավորումից հետո նրան չի տեսել։

