«Այժմ հարցն այն է, թե արդյոք կմերվե՞ն Ռուսաստանին այս ներգաղթյալները, առանց որոնց ո´չ Մոսկվան, ո´չ Ռուսաստանը այսօր ուղղակի չի կարող: Սա իրոք հետաքրքիր հարց է: Իմիջիայլոց, այդ, այսպես ասած, «կովկասաֆոբիան» և, ընդհանրապես, «միգրանտաֆոբիան» հասարակության աչքերում չի բաժանվում ներքինի և արտաքինի, ավելին` մինչ օրս Հյուսիսային Կովկասից ներգաղթողները, ովքեր երկրի ներսից են, ավելի մեծ ատելություն են առաջացնում, քան, օրինակ, ղրղզները…»:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կարծիքով՝ տասնյակ երկրներում միջքաղաքային և քաղաքային ճանապարհները փակելու համար նաև քրեական պատասխանատվություն է նախատեսված և որևէ հանրային միջոցառում չի թույլատրվում փողոցներում իրականացնել, որովհետև մարդու իրավունքները դադարում են գործել այնտեղ, որտեղ սկսվում են մյուսի իրավունքները
Ամերիկան և նրա դաշնակիցները, որոնք երկար ժամանակ սպառնում էին Բաշար Ասադին, կարծես թե անցնում են սիրիական Ռուբիկոնը: Նրանք հայտարարել են, որ օգոստոսի 29-ին (հինգշաբթի) սկսում են զանգվածային ռազմական գործողություններ Սիրիայի կառավարական զորքերի դեմ: Իսկ ինչո՞ւ հենց հիմա, երբ ռազմական գործողությունների պլաններ արևմտյան երկրների շտաբներում կազմվել էին դեռևս կես տարի առաջ:
Պարզապես ինձ համար անհասկանալի է, որ ադրբեջանցիները ստահակին, մարդասպանին ազգային հերոս են սարքում եւ այս լարված հարաբերությունների պարագաներում Արկադին իրեն թույլ է տալիս հաղթանակած բանակի հրամանատարի վրա հանիրավի ցեխ շպրտել: Դա ոչ թե սովորական հիմարություն է, այլ առնվազն՝ դավաճանություն:
«Կամարների կեսը՝ 50%-ը, մնացել է, ոչ մի բան չի փոխվել, մյուս 50% կամարները քանդված են, հարկեր են ավելացել: Ինքը ունեցել էր թույլտվություն հետևի մասում, որտեղ կամարներ չկան, մսի պասաժի մասում հարկեր կառուցելու: Դա համարվել է թույլատրելի, մնացածն անթույլատրելի է»,- նշեց Ն.Սարգսյանը:
«Սիրիան իր հետ կբերի խնդիրներ նաև Լիբանանում (ես դա էլ եմ գրել, և ցավում եմ, որ ճշմարիտ դուրս եկավ), որոնք հիմա էլ կան, հասկանալի է, որ այդ քաոսը կշարունակվի: Մեզ` հայերիս համար շատ վատ վիճակ է սպասվում, որովհետև թե՛ Սիրիան, թե՛ Լիբանանը մեզ համար կարծես երկրորդ հայրենիք են. այնտեղ շատ մեծ քանակությամբ և լավ կազմակերպված գաղութներ ունենք»:
Ես ակնկալում եմ, որ մինչև նախաստորագրումը ԱԳՆ այն պաշտոնյաները, ովքեր մասնակցել են բանակցություններին և պատասխանատու են այս գործընթացի համար, հարկ կհամարեն այդ փաստաթուղթը ներկայացնել խորհրդարանի պատգամավորներին: Այլապես շատ խորը աշխարհաքաղաքական վերլուծություններ, միստիկ եզրահանգումներ, գլոբալ եզրակացություններ են արվում մի պայմանագրի վերաբերյալ, որի բովանդակությանը Հայաստանում ծանոթ է 2-3 հոգի:
Սկզբնապես որոշվել էր «Էկո Պատը» ստեղծել Գյումրիի Վարդանանց հրապարակին կից Չերազի 61 հասցեում գտնվող տարածքում: Այնտեղ կա արված թերի գրաֆիթի աշխատանք, իսկ տարածը կորած է մոլախոտերի մեջ, և այդ ամենը հրապարակին կից տարածքում:
Այն քննիչը, որ մեղադադրանքը առաջադրել էր Զարզանդին, թող իր ընկերոջն էլ այդ նույն մեղադրանքն առաջադրեր: Չէ՞ որ ոչ այն մեկն էր կատարել, ոչ էլ այն մյուսն էր կատարել: Ոչ Տիգրանն էր կրակել Նիկոլայի վրա, ոչ Զարզանդը, ոչ ես, ոչ դուք: Թող մեզ էլ մեղադրանք առաջադրեր, չէ՞ որ մենք էլ չենք կրակել, այսինքն՝ մեղադրանք է առաջադրել մի մարդու, որը չի կրակել այդ մարդու վրա: Բա չվրդովվե՞մ:
Սեպտեմբերի 10-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում սկսվելու է Սոցիալ- Դեմոկրատական Հնչակյան կուսակցության հերթական համագումարը, որն այնուհետ շարունակվելու է Ծաղկաձորում, արդեն` փակ ռեժիմով:
Անցած տարի սեպտեմբերին վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ խաղասրահների և խաղատների ներկայացուցիչները խնդրել էին նրա աջակցությունը՝ 3 տարի առաջ ընդունված «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի փոփոխության հետ կապված:
Ազգային ժողովի Եվրաինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը անտեղյակ է Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք Ասոցացման համաձայնագրի բովանդակությանը:
Վերին Շորժա համայնքնում, պարզվում է, մանկապարտեզ էլ չկա. «Էդ տարիքի երեխա էլ չունենք…»,- ասաց գյուղապետը:
«Հայաստանը ոչինչ չի կարող անել, Հայաստանն իր ներքին խնդիրները չի կարողանում լուծել` Կոմիտաս 5, քաղաքապետարան… Հայաստանը չունի ո´չ էլիտա, ո´չ էլ համապատասխան իշխանություն, որոնք պիտի գործողություններ կատարեն, ո´չ էլ փորձագիտական այդպիսի միտք, որը կարողանա գաղափարախոսական առումով ազդեցություն ունենալ:
Անկումներ գրանցվում են ոչ միայն խոզերի մոտ: Մարզի Կուրթան համայնքում կովերի անկում է նկատվում, որի պատճառն, ըստ գյուղացիների` տարածքում գործող ՀԷԿ-ն է, որն էլ սահմանվածից քիչ ջուր է թողնում գյուղացիներին, ինչի պատճառով անասունները խմում են վարակված ջուրն ու թունավորվում:
Ասում են՝ զենքը լիցքավորված չէր, փամփուշտ չի ունեցել: Այ, եթե զենքը լիցքավորված լիներ եւ փամփուշտ լիներ մեջը, զենքը գար հաներ, նրան չթողնեին խփել՝ դա կլիներ սպանության փորձ: Բայց եթե զենքը լիցքավորված չի եւ ինքը գալիս է ի ցույց բոլորի հանում է, ասում է՝ ո՞ւր է, Սուրիկին ասեք պտի խփեմ, ազգուտակը վերացնեմ՝ 137 հոդված է:
Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագիրը հովանավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից և նախատեսված է նախկին ԽՍՀՄ-ի 10 հանրապետությունների՝ ներառյալ Հայաստանի դպրոցական աշակերտների համար:
ԵՊՀ ռեկտորի 2013թ. հուլիսի 18-ի հրամանի համաձայն՝ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ պրոֆեսորադասախոսական հիմնական անձնակազմի աշխատակիցների համար սահմանվել են հավելավճարների նոր բարձրացված դրույքաչափեր:
Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում ստացիոնար բուժման համար 80 մահճակալից 10-ն առանձնացված է թմրամոլների և ալկոհոլիզմով տառապողների համար:
«Ես հիմա էլ եմ քննադատում: Ես գտնում է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունն ամենաթույլն է Հայաստանի պատմության մեջ, գտնում է, որ տնտեսական անգամ 7 տոկոս աճ ապահովող ծրագիր այդ կառավարությունը չի ներկայացնում: Ռեֆլեկտորայաին, տեղական քաղաքականություն է: Ընդհանուր ստարտեգիայով կառավարության վատ է աշխատում, թեպետ լավ մարդիկ կան: Քննադատությունը կարող եմ շարունակել մինչև վերջ, բայց ես որևէ խնդիր չունեմ մեկի հետ նստել սուրճ խմել կամ ձեռք սեղմել, կամ Տիգրան Սարգսյանի հետ նստել, ով շարժման մեջ է եղել»:
Հատուկ ծառայություններ կան, նա թիկնապահներ ուներ, հետախուզություն կա։ Ինչպիսին որ Վազգեն Սարգսյանն էր, իր շուրջը մարդիկ ուներ, որ պահպանում էին իր անվտանգությունը:Այդ գրքում մի հատված կա, որտեղ ասվում է՝ ներկաները կարող էին ինչ-որ բան անել ահաբեկիչների դեմ, մանավանդ, որ նրանք մի քանի անգամ շատ էին: Պարզապես Վազգենը ուզում էր առաջնորդ դառնար և դարձավ: Այս է պատճառը, որ նրան վերացրին:
Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցածի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Ս. Խաչատրյանը գործով մեղադրյալ չէ և չի կարող լինել: Նա ներկայցրեց հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած դեպքը:
Մահվանից վայրկյաններ առաջ նա դիմել է դստերը` Քրիստինային եւ ասել. «Ես հեռանում եմ…»:
Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է աշխարհի 7 ամենաթանկ սպորտային բրենդերի ցանկը՝ գնահատելով դրանց արժեքը: 1. Nike բրենդը աշխարհում միակն է, որի մասնաբաժինը համաշխարհային շուկայում մեծացել է վերջին երկու տարիների ընթացքում: Բրենդի արժեքը՝ 10,7 մլրդ դոլար: 2. Disney ընկերության բաղկացուցիչ մաս կազմող ESPN բրենդի արժեքը «Forbes» ամսագիրը գնահատել է 10,5 մլրդ դոլար: 3. Adidas բրենդի արժեքը […]
Այս ծաղկամանի արժեքն այժմ կազմում է մոտ 53 միլիոն ֆունտ կամ շուրջ 80 միլիոն դոլար: Այն ձեռք է բերել չինացի մի մեծահարուստ, ով հնադարյան իրերի մեծ հավաքածու ունի:
Իշխանությունը, կարծես թե, իրավահաջորդի շատ լուրջ խնդիր ունի, և այդ պատճառով` միգուցե Սերժ Սարգսյանի համար ամենացանկալի տարբերակն այն է, որ փոխարինվի կառավարման համակարգը, և նա նախագահից անցում կատարի դեպի ուժեղ վարչապետական իշխանություն:
Գյումրիի բազմահարկերից մեկում բնակվող Թաթարյանների ընտանիքի հինգ անդամներից չորսը, այդ թվում՝ երկու անչափահաս երեխաները, ունեն երկրորդ կարգի հաշմանդամություն: Այս ընտանիքի ապրուստի միակ միջոցը հաշմանդամության թոշակն է, որը հիմնականում ծախսում են ամենամսյա բուժզննման նպատակով Երևան մեկնելու համար:
Պտղի կարևորագույն առանձնահատկությունը հավանաբար այն է, որ այն շատ մեծ քանակությամբ յոդի միացություններ է պարունակում (ավելի շատ, քան որևէ այլ պտուղ կամ հատապտուղ, բացառությամբ վայրի սալորի կամ նույն ինքը` մամխենու)` մինչև 10 մկգ 100 գ թարմ պտղի մեջ, որը շատ կարևոր է վահանագեղձում արտադրվող տիրեոիդ հորմոնների (T3, T4) գոյացման համար։
Փրկության գաղափարը ծամված է` դեռ Գեղամյանից: Հայաստանում փրկչի գաղափարը չի աշխատում: Մարդկանց փրկիչներ պետք չեն, որովհետև դրանք միշտ իմիտացիոն են եղել, ու հիմա մարդիկ փրկիչներին այլևս չեն հավատում: Փրկությունը ժողովրդի համախմբմաբ պետք է լինի:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ 2013 թվականի դպրոցականների միջազգային 5 օլիմպիադաների մեդալների բաշխումը` Հայաստան,Վրաստան, Ադրբեջան: