Աղջիկն եկել էր ճանկռելու, իսկ ոստիկանը պիտի վերցներ համբուրե՞ր

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը որոշել է այսուհետ լրագրողների հարցերին պատասխանել շատ կարճ: Իր որոշումն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ինքը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Որովհետև լրագրողները ինչպիսի ցանկություն և հնարավորություն ունեն, այդպես էլ ներկայացնում են, և հասարակության մոտ տպավորություն է ստեղծվում, թե խոսել է ոչ թե Գալուստ Սահակյանը, այլ Գալուստ Սահակյանները»:

Խոսելով առաջիկա զարգացումների մասին` Գալուստ Սահակյանը ասել է, որ քաղաքական առումով աշունը ակտիվ կլինի, բայց ոչ թեժ:

«Ամառը երբ վերջանում եւ գալիս է աշունը, խոսվում է թեժ աշնան մասին, եւ դրա տակ չգիտեմ ինչ են խոսում եւ ինչ են հասկանում, ես կարծում եմ, որ աշունը ակտիվ կլինի, եւ դա պայմանավորված է նաեւ խորհրդարանի աշխատանքով, եւ ԱԺ-ն պատրաստ է այս առումով: Արդեն իսկ մամուլում տարբեր կարծիքներ կան սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, իսկ ինչքան վերլուծականները շատ լինեն, ինչքան պայքարողները շատ լինեն, այնքան դրականորեն կազդեն ընդհանուր աշխատանքի վրա»:

Կարդացեք նաև

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ակտիվ քաղաքական աշունը հնարավո՞ր է հանգեցնի իշխանափոխության, Գ. Սահակյանը պատասխանել է. «Ո´չ: Քաղաքական ուժերը ոչ միայն այդ առումով զորավոր չեն, որպեսզի իշխանափոխություն լինի, կարծում եմ, որ դրա համար պետք է լինեն այլընտրանքային ծրագրեր»:

Անդրադառնալով բողոքի բազմաթիվ ակցիաներին, ասել է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի բողոքելու: «Ինչը որ քաղաքացիական բողոքի ակցիա է, մի վերագրեք չգիտեմ Կոնգրես, Հանրապետական, Դաշնակցություն, դա տեսակետ է, որ կարող է հնչել: Ենթադրենք` ասում եք` Փակ շուկայի խնդիրը: Եթե խնդիրը կա, եթե քաղաքացիական հասարակության պահանջ է, պիտի քննարկվի, այդպես չէ, որ մի մասը պիտի բողոքի, մյուս մասը՝ ոչ: Ես համոզված եմ, որ այդ տարածքում ապրող շատ հանրապետականներ կարող են տարբեր տեսակետներ ունենալ: Երեկ նայում էի դպրոցների բացման կապակցությամբ մի երեխա էր ելույթ ունենում, ասում էր, որ ես ուզում եմ երգիչ դառնալ, ծնողները չեն սովորեցրել, որ լավ սովորելով երգիչ չեն դառնում, պիտի ձայն ունենաս, տաղանդավոր լինես»,- ասել է Գ. Սահակյանը:

Ինչ վերաբերում է ոստիկանի պահվածքին, ով ակցիայի ժամանակ համբուրել էր ակտիվիստներից մեկի պարանոցը, Գ. Սահակյանը ասել է. «Ոստիկանի-ակտիվիստի համբույրը դարձրեցիք չգիտեմ ամեն ինչ: Ես այստեղ տեսնում եմ եւ քաղաքական դաշտի խեղճությունը, եւ մամուլի աշխարհի խեղճությունը, նյութ չունենալու պատճառով փորձում եք սկանդալ սարքեք: Ուրեմն դուք մտածում եք` ոստիկանը էլ բան չէր մնացել` մարդուն պիտի վերցներ համբուրեր: Այսինքն` նա գալիս է ճանկռելու, սա վերցնում համբուրում է»:

Տեսանյութեր

Լրահոս