Զատուլինը շարունակում է սպառնալ Հայաստանին

ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի կարծիքով՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա սեպտեմբերի 3-ին ճիշտ ժամանակին էր։ «Մոսկվայում նա լինելու է նաև սեպտեմբերի 17-ին՝ Հայաստանի սահմաններից դուրս ամենամեծ առաքելական եկեղեցու հանդիսավոր բացմանը։ Ակնհայտ է, որ այցելությունների ժամանակացույցը պայմանավորված է ոչ միայն պաշտոնական կողմով, այլև մի շարք հարցերի շուրջ ռուսաստանյան գործընկերների հետ խորհրդակցելու անհրաժեշտությամբ»,- Независимая газета-ի հետ զրույցում ասել է Զատուլինը։ Վերջինիս կարծիքով՝ Հայաստան-Եվրամիություն ասոցացման   նախագիծը մրցակցում է ետխորհրդային տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների հետ, և դրա հետևանքները Երևանի համար համար կլինեն այնպիսին, ինչպիսիք են ներկայումս Կիևի դեպքում։

«Ես առանձնապես որևէ դրական բան չեմ տեսնում, որը Հայաստանին կարող է տալ Ռուսաստանի հետ բարդություններ կանխագուշակող այդ համաձայնագիրը ԵՄ-ի հետ։ Առավելևս, որ Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում և ԱՊՀ-ում։ Սարգսյանի այցը համարում եմ ճիշտ ժամանակին. նա Պուտինի հետ քննարկելու բան կունենա։ Չի բացառվում, որ կողմերը շոշափեն այն հարցը, թե ինչու Հայաստանին պաշտոնապես հրավեր չի ընդունվել Մաքսային միության կողմից. չէ՞ որ երկրի ղեկավարությունը հետաքրքրություն էր ցուցաբերել այդ կառույցի նկատմամբ։ Այդ ամենը հարկավոր է քննարկել հանգիստ, առանց զգացմունքայնության», – ասել է Զատուլինը՝ ընդգծելով, որ հայկական կողմը պետք է իմանա՝ տարբեր ալյանսներում անդամակցությունը համատեղել հնարավոր չէ։ Այսինքն՝ ըստ զատուլինի, «և, և» տարբերակը ընդունելի չէ Ռուսաստանի համար։

Տեսանյութեր

Լրահոս