Ի՞նչ սպառազինություն կցուցադրվի ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ. մանրամասներ

Ռազմական հատուկ գործողության ընթացքում արդյունավետությունն ապացուցած սպառազինության ժամանակակից նմուշները կցուցադրվեն աշնանը ՀԱՊԿ-ի զորավարժությունների ժամանակ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։

«Զորավարժությունների ժամանակ նախատեսվում է ցուցադրել ռազմական և հատուկ տեխնիկայի ժամանակակից և հեռանկարային նմուշները, ինչպես նաև դրանց հնարավորությունները գործնական վարժությունների միջոցով, այդ թվում՝ ՌԷՊ–ի և ՀՕՊ–ի անօդաչու ռոբոտացված համակարգերը, որոնց իրենց արդյունավետությունն ապացուցել են ռազմական հատուկ գործողության ընթացքում», – ասել է Սերդյուկովը ճեպազրույցի ժամանակ։

Նա հայտնել է, որ սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում Ղազախստանի «Կոկտալ» զորավարժարանում կանցկացվեն «Սահման-2026» համատեղ զորավարժությունները, իսկ հոկտեմբերի կեսերին Բելառուսի «Լոսվեդա» զորավարժարանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ կանցկացվեն «Անքակտելի եղբայրություն-2026» հրամանատարաշտաբային զորավարժությունները։

Միաժամանակ «Ստարոդորոժսկի» զորավարժարանում կանցկացվի «Պատնեշ-2026» հատուկ զորավարժությունը ՀԱՊԿ ռադիոքիմիական, կենսաբանական պաշտպանության և բժշկական ապահովման կազմավորման հետ։

Գեներալ-գնդապետը նշել է, որ համաշխարհային և տարածաշրջանային մակարդակներում ընթացող գործընթացները բացասաբար են անդրադառնում ռազմաքաղաքական իրավիճակի վրա և նպաստում են անկայունության գոտիների մոտեցմանը ՀԱՊԿ անդամ պետությունների պատասխանատվության գոտիներին։ Այս հանգամանքները հաշվի են առնվել ՀԱՊԿ-ի այս տարվա զորավարժությունները նախապատրաստելիս։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930