Հայաստանը 80 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում պետբյուջեի պակասուրդը ծածկելու համար

Հայաստանը 80 միլիոն եվրոյի նոր վարկ է վերցնում պետական բյուջեի պակասուրդը ծածկելու համար, վարկատուն OPEC-ն՝ նավթ արտահանող երկրների կազմակերպությունը: Ըստ Կառավարության այսօր ընդունած որոշման՝ գումարը պետք է ծախսեն մինչ այս սեպտեմբերի 30-ը:

«Վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից», – հայտնում է Կառավարությունը:

Պետական բյուջեում այս տարի 537.5 միլիարդ դրամ՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 1.5 միլիարդ դոլարի պակասուրդ կա:

Հայաստանի կառավարությունն այս նոր վարկը պետք է մարի մինչ 2044 թվականի հունվարի 15-ը: Մայր գումարը կսկսեն հետ վերադարձնել 2031 թվականից սկսած, մինչ այդ Հայաստանին հինգ տարվա արտոնություն են տալիս: Տոկոսադրույքը լողացող է՝ այս տարվա հուլիսի 30-ի դրությամբ 4.241 տոկոս է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930