Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Այս մասին տեղեկանում ենք կառավարությունից։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության և Հայաստան–Ֆրանսիա հարաբերությունների հետևողական զարգացմանը նպաստելու համար։ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ընդգծել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման, ինչպես նաև տնտեսության, ենթակառուցվածքների, մշակույթի և այլ ուղղություններով կապերի խորացման ու ընդլայնման փաստը։

Օլիվիե Դըկոտինյին իր հերթին ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ Կառավարությանը՝ աջակցության, համատեղ աշխատանքի և արդյունավետ փոխգործակցության համար։ Դեսպանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել, այդ թվում՝ համատեղ նոր ծրագրերի իրականացման արդյունքում։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան–Ֆրանսիա համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։

Փաշինյանը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930