Բաժիններ՝

Արտագաղթի մասին կատակել կարողանում է միայն վարչապետը, մեկ էլ` ես. Վարդան Պետրոսյան

«Այո´, ճիշտ եք նկատում, ես այստեղ դառնացած եմ խոսում, որովհետև խոսում եմ լրագրողների հետ, քանի որ այստեղ կատակելու բան չունեմ»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը:

«Ինչ վերաբերում է բեմին, բեմում ես անընդհատ եմ կատակում, սա շատ ավելի դժվար է. շատ դժվար է կատակով խոսել արտագաղթի մասին, այդպես միայն վարչապետն է կարողանում, մեկ էլ` ես»,- նկատեց Վարդան Պետրոսյանը,- «Ոչ ոք չի կարողանում այդ թեմայով կատակել, գիտեք` այնպիսի թեմա է, որ լեզուդ չի պտտվում: Ինքը մի նախադասությամբ ասաց, բայց ես 10-15 րոպե կատակում եմ, մարդիկ ծիծաղում են, սրտիցս արյուն է գալիս: Այդ կատակները ծնվում են անքուն գիշերներից, այդ կռիվներից են ծնվում այդ կատակները: Եվ այդպես էլ լինելու է, որովհետև ես իմ կոչումը տեսնում եմ այդտեղ` նախ մարդկանց, ամեն դեպքում, պահել զվարթ, առողջ, ծիծաղկոտ, և որքան կարող եմ` կգոտեպնդեմ, կմխիթարեմ նրանց»:

Խոսելով իր նոր ներկայացման մասին, որը վերնագրված է «Ամեն երկուշաբթի», դերասանը նշեց, որ  ներշնչվում եմ մեր իրականությամբ, և մեր իրականության թեմաները, այդ թվում` քաղաքացիական շարժումները և քաղաքական գործընթացները, անպայման տեղ են գտնում իր ներկայացման մեջ:

Ի դեպ, «Ամեն երկուշաբթի» ներկայացման մասին Վարդան Պետրոսյանը տեղեկացրեց, որ այն տեղափոխվել Հակոբ Պարոնյանի անվան թատրոնից և հոկտեմբերի 1-ից ամեն երկուշաբթի օրը կկայանա Գ. Սունդուկյանի անվան մայր թատրոնի մեծ դահլիճում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս