Բաժիններ՝

ՏՏ ոլորտի քաղծառայողների վերապատրաստումն իրականացնում է Պոլիտեխնիկը

Սեպտեմբերի 24-ին Հայաստանի պետաան ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Շարունակական կրթության կենտրոնում վերապատրաստման դասընթացներ անցած ՀՀ պետական կառույցների տեղեկատվական տեխնոլոգիաների ստորաբաժանումների 20 քաղծառայողներ և նշված կենտրոնում գործող Ն. Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի «Կրթական ռեսուրսներ ԱՊՀ երկրների ճարտարագետների համար» հեռավար հասանելիության կենտրոնի 10 վերապատրաստվողներ ստացան որակավորման բարձրացման վկայականներ։

ՀՊՃՀ Ռեկտորատի նիստերի դահլիճում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ռեկտոր Արա Ավետիսյանը, շնորհավորելով վերապատրաստման հերթական կուրսը բարեհաջող ավարտելու կապակցությամբ, հորդորեց մասնակիցներին գործնական առաջարկություններ ներկայացնել, որոնք կօգնեն հետագայում դասընթացները նորովի և նպատակային ձևով կազմակերպել։

Նա հիշեցրեց, որ Շարունակական կրթության կենտրոնում վերապատրաստման դասընթացների են մասնակցել նաև բուհի մի շարք դասախոսներ, որոնց ղեկավարությամբ Պոլիտեխնիկի մի քանի մասնագիտական ամբիոններ շուտով նշված կենտրոնին կներկայացնեն իրենց մասնագիտական վերապատրաստման մոդուլները, ծրագրերը, որոնք կնպաստեն ինժեներական կադրերի մասնագիտական որակի բարելավմանը։ Նրա դիտարկմամբ`անցած տարվա համեմատ կենտրոնի վերապատրաստման ծրագրերի թիվն աճել է` 26-ից հասնելով 80-ի։

Վերապատրաստումն անցած քաղծառայողների հետ հանդիպմանը ներկա «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանը  հատկապես կարևորեց մեր ժամանակներում կրթական գործընթացների անընդհատությունը, ինչն առավել կարևոր է մասնավորապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

Կարդացեք նաև

Նշենք, որ ՏՏ ոլորտում քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացների կազմակերպման իրավունքը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հայտարարած մրցույթում շահել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը:

ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժին

ՏՏ ոլորտի քաղծառայողների առաջին խմբի վերապատրաստման դասընթացները իրականացվել են ՀՊՃՀ Շարունակական կրթության կենտրոնում այս տարվա ապրիլին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս