
Յունիբանկն արդեն գործարկել է 41 վճարային տերմինալ

Հաճախորդների սպասարկման գործընթացն առավել հարմարավետ դարձնելու նպատակով Յունիբանկը շարունակում է նոր վճարային տերմինալների տեղադրման աշխատանքները: Տերմինալների միջոցով հաճախորդները բանկային հաշվի համալրումն ու վարկի մարումը կարող են կատարել ինքնուրույն: Տերմինալի պարզ և մատչելի շահագործումը վճարման գործընթացը դարձնում է շատ արագ և հարմար: Հաճախորդը պարզապես պիտի ընտրի իրեն անհրաժեշտ գործարքը և հետևի տերմինալի էկրանին առաջարկվող քայլերի հերթականությանը:
Ընդհանուր առմամբ Յունիբանկն արդեն տեղադրել է 41 տերմինալ մայրաքաղաքային և մարզային մասնաճյուղերում: Հետագայում նախատեսվում է տերմինալներ տեղադրել նաև հասարակական վայրերում:
«Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է հաճախորդների սպասարկման գործընթացի արդյունավետության բարձրացմանը: Վարկի մարման կամ հաշվի համալրման համար այլևս պարտադիր չէ դիմել բանկի աշխատակցին: Յունիբանկում հաճախորդը կարող է դա անել ինքնուրույն: Շուտով տերմինալների միջոցով հնարավոր կլինի նաև կատարել տարբեր վճարումներ, այդ թվում` կոմունալ ծառայությունների դիմաց», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների տնօրեն Մեսրոպ Հակոբյանը: