Անի Զախարյանը պարզաբանում է, թե ինչու է հեռացել ՀՀԿ-ից

«Քաղաքական նոր մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը հաստատեց այն լուրերը, թե ինքը նախկինում ՀՀԿ անդամ է եղել: 168.am-ի հարցին, թե որքա՞ն ժամանակ է անդամակցել է Հանրապետական կուսակցությանը, նա պատասխանեց, թե երեք տարի անդամակցելուց հետո հասկացել է, որ ՀՀԿ-ն իր կուսակցությունը չէ:

«ՀՀԿ անդամ եղել եմ, դիմում եմ գրել, դուրս եկել` գտնելով, որ ՀՀԿ կողքին Անի Զախարյան անձը անելիք չուներ: Այն ժամանակ, երբ ՀՀԿ-ի հետ որոշակի ծրագերեր էի առաջ քաշում, ստիպում էի` սա անեն, նա անեն, 27 տարեկան էի, հետո տեսնելով ներքին խոհանոցը, տեսնելով, թե ինչքան կարելի է նյարդեր քայքայել, դռներ ծեծել, թե` սա արեք նա արեք` դուրս եկա: Ես ինչքա՞ն կարող էի կանացի ինքնասիրությունս մի կողմ դնել: Ես միշտ էլ իմացել եմ, որ ՀՀԿ-ն այն չէ»: Իսկ մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ էր անդամագրվել, նա պատասխանեց, թե Հանրապետականը իշխող կուսակցություն է և ինքը երկրի համար զարգացում ապահովելու ծրագիր կարող էր ներկայացնել իշխող ուժին: «Գալիս է մի պահ, որ զգում ես, որ ՀՀԿ-ի շրջապատը, բացի սեփական շահից, ոչ մի կապ չունի: Ես քաղաքականապես հասունացել էի, որ զգացի, որ պետք է դուրս գամ ու իմ գիծը տանեմ»,- մասնավորեցրեց նա: Զախարյանը հերքեց այն լուրերը, թե իրեն ֆինանսավորում են և շեշտեց. «Ոչ ոք չի ֆինանսավորում` ոչ գրասենյակ ունեմ` եվրոռեմոնտով, ոչ էլ… ամեն ինչ մեր անձնական միջոցներով ենք անում»:

Տեսանյութեր

Լրահոս