Բաժիններ՝

Սիրուշոյի անունից նիհարեցնող թեյ են վաճառում (լուսանկարներ)

Ռուսական կայքերից մեկում՝ blogsecondlife.com, հայտնվել է մի հարցազրույց, ըստ որի՝ Սիրուշոն կանաչ սուրճի միջոցով նիհարել է 26 կիլոգրամ և իր այդ խորհրդով կիսվում է ընթերցողների հետ:

Մեջբերենք կեղծ այդ  հարցազրույցից մի հատված. «Здравствуйте, дорогие читательницы! Все уже успели заметить, что я очень похудела, и меня просто завалили вопросами о том, как мне это удалось. Я перестала справляться с наплывом личных сообщений. Стараюсь отвечать всем, поддерживать вас, но такими темпами мне придется жить в интернете. Поэтому я решила написать эту статью и ответить всем на животрепещущий вопрос: Как я похудела на 26 кг. (Это не значит, что мне нельзя написать и спросить что-то, просто так мне будет намного проще)…»:
Ընդ որում,  կայքէջն այցելուներին առաջարկում է գնել նիհարեցնող «Կանաչ սուրճ» կոչվող այդ միջոցը:  Հրապարակման մեջ գործածվել են Սիրուշոյի որոշ իրական լուսանկարներ: Իսկ առաջին լուսանկարում փոքր-ինչ գեր մի աղջիկ է պատկերված՝ իբրև թե Սիրուշոն է՝ նախքան նիհարելը:

Ավելին, հրապարակման էջում Սիրուշոյի անունից ինչ-որ մեկը (իր լուսանկարով և Սիրանուշ  Հարությունյան անունով) պատասխանում է կայքի գեր այցելուների հարցերին, ովքեր իրենց շնորհակալությունն են հայտնում կանանց և աղջիկներին իր խորհուրդներով կիսվելու կապակցությամբ: Վերջում տեղադրված է «Կանաչ սուրճի» պատվիրման կոճակը: Ահա, թե ինչպես են ինտերնետում խաբում մարդկանց:

sirusho copy

Կարդացեք նաև

sirusho 1

sirusho 2

green tea

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս