Մարտկոցները «խելացի» կդառնան
Batthead նախագիծը խոստանում է պարբերաբար վերալիցքավորվող մարտկոցներն ավելի «խելացի» դարձնել: Դրանք կունենան ինտեգրված Bluetooth և այլ հնարավորություններ:
Սարքը շատ պարզ է. դուք կարող եք հեռակա անջատել նշյալ մարտկոցները` սարքերի էներգիան խնայելու համար: Կամ, օրինակ, կարող եք iPhone-ի միջոցով հեռակա անջատել շարժական խաղային կցորդը, որով խաղում է երեխան: Այժմ արդեն այս գործիքը համատեղելի է բոլոր iOS օպերցիոն համակարգով աշխատող սարքերի հետ, իսկ մոտ ապագայում այն կունենա նաև Android օպերացիոն համակարգով աշխատելու հնարավորություն:
Այն կարելի է այնպես կարգավորել, որպեսզի մարտկոցն ակտիվանա շարժման մեջ կամ որոշակի դիրքում գտնվելիս: Օրինակ, կարելի է այնպես կարգավորել, որ ձեռք վերցնելուն պես «հրաշք մարտկոցով» աշխատող լապտերը ավտոմատ կերպով միանա: