
Ընդդեմ ապարանցիների

Գլխավոր դատախազության՝ արդեն աշխատանքից ազատված գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանին և Դատախազության Կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանին միավորում է մի բան՝ նրանք երկուսն էլ ծագումով ապարանցի են, վերջերս աշխատանքից ազատված գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի համաերկրացիները: Բայց Գլխավոր դատախազությունում աշխատող ապարանցիների ցանկն այսքանով չի սահմանափակվում, և առաջիկայում կարելի է սպասել նոր պաշտոնանկությունների, որոնք տեղի են ունենալու «Դատախազությունում ապարանյան կլանի ոչնչացում» ծրագրի շրջանակներում: