Պամելա Անդերսոնն իր տունը վաճառում է 7,75 մլն դոլարով (լուսանկարներ)
Պամելա Անդերսոնը որոշել է վաճառել Մալիբուում գտնվող իր առանձնատունը: Բոլոր ժամանակների սեքս սիմվոլը նախկինում իր առանձնատունը գնել է 1,8 մլն դոլարով: Այս փոքր գումարն Անդերսոնը վճարել է 7 տարի առաջ. այժմ նա իր առանձնատունը վաճառում է 7,75 մլն դոլարով:
Պամելա Անդերսոնը Մալիբուում գտնվող այս առանձնատունը կառուցել է էկոլոգիական ստանդարտներին համապատասխան: Մինչ վաճառքի հանելն Անդերսոնն այն վարձակալության էր հանձնել. դրա համար նա ստանում էր շուրջ 75 հազար դոլար: