
Զորի Բալայան. Ես նամակ եմ գրել նաև Բրեժնևին, չի իմացել այդ մասին Դեմիրճյանը…

«Ես հիմա պատրաստ չեմ ոչ մեկի հետ խոսել, նամակը չեմ գրել, որ հետո նամակից հետո էլ մեկնաբանեմ, ժամանակը կգա և կխոսենք հաճույքով»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է գրող-հրապարակախոս Զորի Բալայանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ, ի՞նչ նպատակով է որոշել նամակ հասցեագրել ՌԴ նախագահ Վ. Պուտինին:
Նա խորհուրդ է տվել նորից կարդալ նամակը, որտեղ բոլոր հարցերի պատասխաններն ըստ նրա կան:
«Ուրեմն չեք կարդացել, կարդացեք նամակը, այնտեղ կա գրված, որ այսօր լրանում է Գյուլիստանի պայմանագրի երկու հարյուր տարին»: Ապա Զորի Բալայանը զարմացավ, թե մի՞թե դա պակաս առիթ է եւ չարժեր նամակ գրել:
ԳԱԼԱ-ի հարցին, թե Սերժ Սարգսյանն արդյո՞ք տեղյակ էր, որ Զ. Բալայանը նման բովանդակությամբ նամակ է պատրաստվում գրել Վ. Պուտինին, Զ. Բալայանին և զարմացրել է, և զայրացրել:
«Բացարձակապես… ինչո՞ւ է այդ հարցը ձեզ հետաքրքրում: Ես նամակ եմ գրել նաեւ Բրեժնեւին, չի իմացել այդ մասին Դեմիրճյանը, ես գրել եմ Գորբաչովին, չի իմացել այդ մասին Լեւոն Տեր-Պետրոսյանը, ես գրել եմ Ելցինին, չի իմացել այդ մասին ամենայն հավանականությամբ Ռոբերտ Քոչարյանը…»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: