Վտանգավոր սկիզբ

Երեկ Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարանի դահլիճում «Եվրասիական ժողովրդական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության կազմակերպած կլոր սեղանի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը Հայաստանի անկախությունը համեմատել է անկապության հետ: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի Մաքսային միություն մտնելու և Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու վերջնարդյունքը կլինի միասնական պետության ստեղծումը` դա համարելով հայ հասարակության փրկության բանալի: Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում արդեն ավելի բարձրաձայն և ավելի համարձակ է հնչում այն տեսակետը, որ հայ ժողովրդի փրկությունը հայկական պետականության կործանումն է: Դրա մեկնարկը, կարծես թե, տրված է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031