Հովիկ Աբրահամյան. Հայաստանը պատրաստ է «քննարկել և շտկել» Մաքսային միությանը հակասող դրույթները

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր Բրյուսելում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է «քննարկել և շտկել Վիլնյուսում ստորագրվելիք փաստաթղթերի այն դրույթները, որոնք կհակասեն Մաքսային միությանը»:

«Ձևակերպման հետ համաձայն չեմ, որ մենք շեղվել ենք եվրոպական ուղուց: Մենք եվրոպական արժեքները բարձր ենք գնահատում և շարունակելու ենք համագործակցությունը Եվրամիության հետ: Այս վերջին տարիներին բազմաթիվ բարեփոխումներ ենք իրականացնել Հայաստանում Եվրամիության աջակցությամբ: Ուղղակի մեր Մաքսային միությանը միանալը պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով և բխում է մեր շահերից: Որևէ հակասություններ մենք չենք տեսնում: Ուղղակի այն արձանագրությունները, որ մենք ապագայում պետք է ստորագրենք՝ նոյեմբեր ամսին, եթե կլինեն կետեր, որոնք կհակասեն Մաքսային միությանը, մենք պատրաստ ենք քննարկելու և շտկելու»,- ասել է Աբրահամյանը:

Հայաստանի խորհրդարանի խոսնակը դեռ հույս ունի, որ նոյեմբերին Վիլնյուսում Հայաստանը կարող է փաստաթուղթ ստորագրել Եվրամիության հետ: Այդ հարցը Աբրահամյանը պատրաստվում է վաղը քննարկել Եվրախորհրդարանում․ «Ես վաղը հանդիպելու եմ պատասխանատուների հետ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս