Եղբորն էլ տեղավորեց

168.am-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի հարազատ եղբայրը՝ Արթուր Ավագյանը, օրերս նշանակվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Վարչատնտեսական և սոցիալական հարցերով պրոռեկտորի պաշտոնում: Բուհերում սովորաբար դա կոչում են՝ «փող ուտելու պաշտոն»:  Արթուր Ավագյանը մինչ այդ աշխատել է Պետական գնումների գործակալությունում:

Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն էլ, ով նաև արդեն 3 տարի՝ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահն է, ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ ցանկանում էր դառնալ Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտոր: Ըստ նույն ԶԼՄ-ների՝  «Նա ներկայումս պաշտպանում է դոկտորականը, որը պարտադիր նախապայման է ռեկտորի պաշտոնին «նշանակվելու» համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031