Բաժիններ՝

14 մթերք, որոնց փաթեթավորման վրա պատկերված են նախագահներ

Աշնանը հոլիվուդյան դիզայներ Վիրջինիա Մուրենհարտը ստեղծեց յուրօրինակ չիպսեր: Դրանց փաթեթավորման վրա պատկերված են տարբեր երկրների տարբեր ժամանակների նախագահներ: Ամերիկյան Forbes ամսագիրը կազմել է այն 14 մթերքների ցանկը, որոնց փաթեթավորման վրա ևս պատկերված են նախագահներ:

1. Չիպսերի փաթեթավորման վրա դիզայները պատկերել է այն նախագահներին, ում ռեժիմն, ըստ նրա, բռնապետական է եղել: Նրանց շարքում են Մուհամադ Քադաֆին, Մաո Ցզեդունը, Մուհամեդ Հասանը, Խորխե Վիվելան և ուրիշներ:

1

2. Leninade լիմոնադների վրա պատկերված է Լենինի նկարը: Շշի վրա պատկերված են մուրճ ու մանգաղ, ինչպես նաև` մի շարք արտահայտություններ՝ «Կուսակցությունը սպասում է քեզ», «Խմի´ր, եղբա´յր, խմի´ր», «Համ, որի համար արժե հերթ կանգնել»:

Կարդացեք նաև

2

3. 2009-ին Եկատերինբուրգում գտնվող գործարաններից մեկը սկսեց արտադրել «Դուետ» անունով պաղպաղակներ: Փաթեթավորման վրա պատկերված էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով կանգնած էր Սպիտակ տան դիմաց: Սպիտակ տան վերևի մասում էլ գրված էր հետևյալ արտահայտությունը. «Սևը՝ սպիտակում»: Արևմտյան մի շարք պարբերականներ արտադրողին մեղադրեցին ռասիզմի մեջ, սակայն ինքը՝ Բարաք Օբաման, դրան այլ կերպ արձագանքեց: Նա պաղպաղակի ի հայտ գալն անվանեց «քայլ՝ դեպի հակառակոդի հետ մերձեցում»:

3

4. Ամերիկյան Archie McPhee ընկերություն արտադրում է սառնաշաքարներ, որոնց վրա պատկերված է Աբրահամ Լինկոլնը: 24 սառնաշաքար պարունակող տուփը վաճառվում է 39,6 դոլարով:

4

5. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շատ հաճախ է հայտնվում շոկոլադե սալիկների փաթեթավորման վրա: Բելգիական ընկերություններից մեկի կողմից արտադրվող շոկոլադը վաճառվում է 10 դոլարով:

5

6. Գերմանական Donkey Products ընկերությունը սպառողներին առաջարկում է յուրօրինակ թեյ. 14 դոլար արժողությամբ փաթեթի մեջ մտնում են թեյեր, որոնց վրա պատկերված են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին,  Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին:

6

7. Հեղափոխական Էռնեստո Չե Գևարայի լուսանկարով էներգետիկ ըմպելիքներ է արտադրում գերմանական CHE Energy drink ընկերությունը:

7

8. «Сталiн» անունով սև թեյը, որի տուփի վրա պատկերված է Խորհրդային Միության ամենահայտնի դեմքերից մեկը՝ Ստալինը, վաճառվում է Ուկրաինայում:

8

9. ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից առաջ Cerelize ընկերությունն արտադրեց «նախընտրական» փաթիլներ: Դրանց մի մասի վրա պատկերված է Բարաք Օբաման, մյուս մասի վրա՝ Միթ Ռոմնին: «Օգտագործի´ր ընտրությանդ ազատությունը»,- քարոզում էին այս ապրանքները: Փաթիլներն արժեին 14,99 դոլար:

9

10. Անգլիացիները հայտնի են թեյի նկատմամբ ունեցած մեծ սիրով: Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի 60-ամյակի կապակցությամբ վաճառքում հայտնվեց «God save the tea» սառը թեյը, որի վրա պատկերված էր թագուհին:

10

11. Ռուսաստանում վաճառքի են հանվել ամանորյա նվերներ. դրանք պարունակում են քաղցրավենիքներ, իսկ փաթեթավորման վրա երեխաների շրջապատում գտնվող Վլադիմիր Պուտինն է:

11

12. Իսպանական Neos Brand ապրանքանիշն առաջարկում է բլիթներ Բարաք Օբամայի պատկերով: Բլիթները ստացել են «Obamitas» անվանումը:

12

13. Ավստրալական ընկերություններից մեկը վաճառքի է հանել կոնֆետներ Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի պատկերով:

13

14. Ռումինիայում արտադրվում է Stalinskaya օղին:

14

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս