Բաժիններ՝

Յունիբանկը վճարային տերմինալներ է գործարկել հայաստանյան բոլոր մասնաճյուղերում

Յունիբանկը Հայաստանում գործող բոլոր 43 մասնաճյուղերում տեղադրել է վճարային տերմինալներ, որոնց միջոցով հաճախորդները բանկային հաշվի համալրումն ու վարկի մարումը կարող են կատարել ինքնուրույն: Բանկի ևս 2 մասնաճյուղ, որոնցից մեկում նույնպես տեղադրված է տերմինալ,  գործում են ԼՂՀ-ում:

Տերմինալի պարզ և մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում: Հաճախորդը պարզապես պիտի ընտրի իրեն անհրաժեշտ գործարքը և հետևի տերմինալի էկրանին առաջարկվող քայլերի հերթականությանը:

Հաշվի առնելով տերմինալներից օգտվող հաճախորդների թվաքանակի և գործարքների ծավալների աճը, մոտ ապագայում Յունիբանկը նախատեսում է ընդլայնել ծառայությունների ցանկը, որոնց դիմաց կարելի է վճարումները կատարել ինքնուրույն, առանց բանկային աշխատակցին դիմելու: Տերմինալներով իրականացված գործարքների ծավալն ամսական կտրվածքով աճել է գրեթե վեց անգամ:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031