Պատրաստվում են իշխանափոխության

Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը կուսակիցներին տեղեկացրել է, որ մտադիր է հրաժարական տալ, և առաջին իսկ կուսակցական Բյուրոյի նիստում կներկայացնի իր հրաժարականը: Սակայն ՀԿԿ Բյուրոյի նիստեր արդեն տևական ժամանակ տեղի չեն ունենում. դրանց հրավիրման մասին հայտարարվում է, բայց հետո հայտարարվում է հետաձգման մասին: Խնդիրն այն է, որ Կոմկուսում չեն կարողանում համաձայնության գալ նոր առաջին քարտուղարի թեկնածության շուրջ: Թեկնածուներից մեկը ՀԿԿ ԿԿ երկրորդ քարտուղար Տաճատ Սարգսյանն է, իսկ մյուսը՝ կուսակցության կազմբաժնի վարիչ Բորիս Գյուրջյանը: Թովմասյանը` որպես իր իրավահաջորդ ցանկանում է տեսնել Տաճատ Սարգսյանին, իսկ Բյուրոյի մեծամասնությունը` Բորիս Գյուրջյանին: Արդյունքն էլ լինում է այն, որ Բյուրոյի նիստ այդպես էլ չի կայանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031