
Զարուհի Փոստանջյանը դիմել է Հովիկ Աբրահամյանին՝ խնդրելով ԱԺ-ում ապահովել իր անվտանգությունը

168.am-ի տեղեկություններով՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ խնդրելով «ԱԺ-ի տարածքում ապահովել իմ անվտանգությունը, ինչպես նաև անխափան աշխատանքի հնարավորությունը»:
Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին ուղղած իր հարցից հետո ՀՀԿ-ն ներկայացնող որոշ պատգամավորներ իր մասին հրապարակավ վիրավորական, սպառնալիք պարունակող արտահայտություններ են հնչեցրել:
Զարուհի Փոստանջյանը մասնավորապես նկատի ունի՝ Առաքել Մովսիսյանին, Գալուստ Սահակյանին, Կարեն Ավագյանին և Մհեր Սեդրակյանին:
Պատգամավորը խնդրել է Հովիկ Աբրահամյանին միջոցներ ձեռնարկել, որպեսզի տվյալ պատգամավորները հնարավորություն չունենան մոտենալ իրեն: