Բաժիններ՝

Կան տեղեկություններ, որ Լիլիթ Հովհաննիսյանն ու նրա ամուսինը հաճախել են «Կյանքի խոսքի» հավաքներին (տեսանյութ)

«Մենք ունենք տեղեկություններ, որ Լիլիթ Հովհաննիսյանն  ու նրա ամուսինը  հաճախել են «Կյանքի խոսք» կրոնական կառույցի հավաքներին»,- mardik.am-ի փոխանցմամբ՝ այսօրվա մամլո ասուլիսում հայտարարել է Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահներ Սևակ Հովհաննիսյանն ու Դանիել Պետրոսյանը:

Նշենք, որ  լիգան մոտ երկու շաբաթ առաջ հրապարակել էր  մի շարք  հայտնի մարդկանց անուններ, որոնք հարում են աղանդավորական տարբեր կառույցների:  «Մենք նոր հայտնի մարդկանց անուններ ենք հրապարակելու, ովքեր ևս հարում են աղանդավորական տարբեր  կառույցների»,- ասել են լիգայի անդամները` հավելելով, որ արդեն մեկ տարի է` իրենք պայքարում են աղանդների  դեմ:

Բանախոսների խոսքով` աղանդավորական կառույցների  հարում են ոչ միայն երգիչներ, դերասաններ, այլև պարողներ ու անգամ պաշտոնյաներ : «Սիրուշոյի և  Սոֆի Մխեյանի  տեսահոլովակներում   պարում են  պարային այնպիսի խմբեր, որոնք   աղանդավորական տարբեր շարժումներին են հարում»,- տեղեկացրին   լիգայի անդամները:

Սևակ Հովհաննիսյանն ու Դանիել Պետրոսյանը նշեցին, որ առայժմ պաշտոնյաների անուններ չեն հրապարակի, քանի որ ոմանց մասին դեռ բավարար ապացույցներ չունեն,  բացի այդ`  վախենում են հետապնդումներից: «Ինձ երկու անգամ հետապնդել են»,- անկեղծացել է Սևակ Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

Ըստ լիգայի կայքի՝ վերջերս աղանդավորական տարբեր կազմակերպություններ և իրենց անդամները սկսել են ագրեսիվ պահվածք ցուցաբերել Միացյալ Երիտասարդական Լիգայի անդամների հանդեպ, դա է վկայում հարձակումները, տարբեր մեկնաբանությունները:
«Նույնիսկ Կյանքի խոսք աղանդի մամուլի պատասխանատուն հայտարարեց, իբրև ՄԵԼ-ը ապատեղեկատվության հիման վրա է գործում, սակայն ի զարմանս այդ անձի, ՄԵԼ-ը ունի բազմաթիվ փաստեր տարբեր կառույցների, այդ թվում Կյանքի խոսքի դեմ: Օրինակ, դեռևս մեկ տարի առաջ հունիսի 1-ին, օղակաձև այգու` 9-րդ հրաշալիք սրճարանի հարևանությամբ, Կյանքի խոսք աղանդը անցկացրել էր երեխաններին նվիրված միջոցառում, որը Երևանի քաղաքապետարանի կողմից թույլատրված չէր: Որի ժամանակ բաժանվում էին սկավառակներ, որոնք պարունակում էին Կյանքի խոսքի քարոզները:
ՄԵԼ-ը ներկայացնում է նաև մի այլ փաստ, որը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի թաղամասերից մեկում, Ավետարանական Հավատքի քրիստոնեաներ անվանումը ունեցող աղանդը անցկացրել է հրապարակային հավաք, որը ըստ ՄԵԼ-ին հասած տեղեկությունների, ևս արտոնված չի եղել Վանաձորի քաղաքապետարանի կողմից, հետևաբար թե այս թե Կյանքի խոսքի դեպքերը օրենքի շրջանակներից դուրս են»,- ասված է կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս