Եթե ուզում ես մարդու էությունը ճանաչել` պաշտոն տուր, իսկ երբ մարդիկ զրկվում են իրենց աթոռներից` մոռանում են, թե ինչն ինչից հետո էր, և, թե հենց իրենք պաշտոնավարման ընթացքում ինչ են արել:
Տիզբոնում քրիստոնեությունն առերես ուրացած նախարարները Հայաստան վերադառնալուց հետո պարսիկների դեմ ապստամբություն չէին ծրագրել…
Հարցազրույց «Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի» փորձագետ, ԱՏՕ-ում ՀՀ առաքելության նախկին անդամ Մուշեղ Մկրտչյանի հետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ավագ որդին՝ Նվեր Ծառուկյանը ոչ թե հեռացվել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանից, այլ նա ծնողների որոշմամբ տեղափոխվել է մեկ այլ հաստատություն:
«Ես չէի ուզենա նրա ելույթի որևէ առանձին դրվագի վրա կանգ առնել ու գնահատական հնչեցնել: Բայց մենք գտնում ենք, որ համագումարի ընթացքում Ծառուկյանի կողմից հնչեցին բազմաթիվ օբյեկտիվ գնահատականներ Հայաստանի ներկայիս իրավիճակի մասին»:
Մեղավորը նաեւ մենք բոլորս ենք՝ մեր անգործունությամբ, անտարբերությամբ եւ կամազրկությամբ: Հետեւենք մեծն Նժդեհի պատգամին. «Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը»: Փորձո՞ւմ ենք մենք միասնաբար հաղթահարել այս ապատիկ վիճակը եւ բարձրանալ տեղից ու բարձրացնել երկիրը, թե՞ սպասում ենք՝ ինչ-որ մեկը դա անի մեր փոխարեն:
«Օդ ու ջրի նման անհրաժեշտություն կա միացյալ հրապարակի կայացումը և այս չընտրված իշխանությունների հեռացումը մինչև վերածննդյան ապրիլի 9-ը…»
Հովհաննիսյանն այսօր ավանդույթի համաձայն ձեռքով բարևեց բոլոր ներկաներին, խոստովանեց, որ կարոտել է բոլորին, ապա հայտարարեց, թե այլևս թույլ չի տալու «որ իրար կարոտենք»:
Եվրոպայում հասկանում են, որ կգա մի ժամանակ, երբ կարող է բացվել հնարավորությունների նոր պատուհան` Հայաստանի հետ մերձեցման ձևաչափ ստեղծելու և իրականացնելու, և չեն ուզում մինչ այդ պահի գալը լրիվ կտրել հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ:
Բժշկական այս կենտրոնը Հայաստանում բժշկական ծառայություններ չի մատուցում, այլ օգնում է հիվանդներին մեկնել Գերմանիա, հետազոտություններ անցկացնել, մասնագիտական խորհրդատվություն, ապա նաև՝ համապատասխան բարձրակարգ մասնագետների մոտ բուժում ստանալ: Եվ այս ամենը ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ 50 տոկոս հատուկ զեղչված գներով:
«Քաղաքականության մեջ կան գործընթացներ, որոնցով ճշտում ես քո ունեցած պոտենցիալը, ուժը, հասարակության մեջ քո ունեցած ազդեցությունը և հասարակության աջակցությունը քեզ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների` կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը:
Հայաստանում հայկական ավանդական հարսանիքն արդեն վաղուց հեռացել է իր արմատներից: Այս ավանդական ծիսակարգով էլ գրեթե ոչինչ չի արվում:
Շաբաթ օրը տեղի ունեցած ԲՀԿ փակ համագումարում Գագիկ Ծառուկյանը՝ դիմելով ԲՀԿ-ական պատգամավորներին ու քաղխորհրդի անդամներին, ասել էր. «Ձեր աշխատատեղը ոչ թե տաք ու հարմարավետ սենյակներն են, այլ փողոցները, բակերը, դահլիճները, որտեղ կհավաքվեն մարդիկ իրենց խնդիրները բարձրացնելու համար»:
Արձագանքելով այս հայտարարություններին՝ Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նման բան չի եղել: «Ո՞վ, ո՞վ: Կոնկրետ ասեք՝ ես այդ մարդուն հրավիրեմ այստեղ, իրեն էլ ձայնագրեք: Այդպիսի մարդ չկա, որ կարող է այդպիսի բան ասել ղեկավարությունից: Իր ղեկավարը եղել է տեղում, անձամբ ստուգել է գրառումները, շահագործման կանոնների պահպանման ձևերը: Իր մոտ, իր ներկայությամբ ֆիքսել է թերությունները և զեկուցագիր է գրել մասնաճյուղի պետին, մասնաճյուղի պետն էլ համապատասխան հրամանի նախագիծ է պատրաստել»,- ասաց Մետրոպոլիտենի տնօրենը:
«ԿԱՄՔ» քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանն այսօր անդրադարձել է փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանի հնչեցրած որոշ արտահայտությունների, որոնք վերաբերում էին «Նաիրիտ» գործարանին ու դրա ճակատագրին:
Երկրապահ կամավորական միության համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հուշանվեր հանձնելիս ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հայտարարեց. «Ապրե՛ս, որ դու կաս, վերջին բոլշևիկ»: 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ով ԵԿՄ անդամ է, նշեց, թե ինքը համաձայն է Մ. Գրիգորյանի գնահատականի հետ:
Կինոռեժիսոր Լարս ֆոն Տրիերի վերջին՝ «Նիմֆոմանուհի» ֆիլմը հայաստանյան հանդիսատեսը չկարողացավ տեսնել: «Սինեմա Սթար» կինոթատրոնը, հաշվի առնելով «մի շարք քաղաքացիների և հասարակական խմբերի բազմաթիվ առարկությունները, որոնք կասկած են հայտնել Հայաստանում մեծ էկրանով ֆիլմի ցուցադրության նպատակահարմարության վերաբերյալ», անհարկի շահարկումներից խուսափելու համար որոշեց չցուցադրել այն:
Ես շատ կցանկանայի, որ մեր իրավիճակը, մեր հավատն ապագայի նկատմամբ այնպես լիներ, որ դա լիներ կամավոր, այդ պարտադիրը մենք մեզ համար ինքներս որոշեինք: Բայց տվյալ պարագայում՝ կա հետաքրքիր խնդիր: Եթե այսօր կառավարությունը պատասխանատվություն է վերցնում ապագայի հանդեպ և ասում է, որ դա պարտադիր է, բոլոր լավ և վատ արած գործերի համար ժամանակին պատասխան է տալու: Ինձ թվում է, որ մենք պետք է հավատանք կառավարության ծրագրին: Եվ ես հիմքեր չունեմ չհավատալու, երբ որ կարդում եմ այդ ծրագիրը:
Առավելագույնս արագ և պարզ: Հենց այսպես կարելի է նկարագրել սպառողական վարկի տրամադրման գործընթացը մեր բանկում: Հաճախորդը կարող է անձնագրով մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ և, ընդամենը մեկ րոպեում, նրան կհայտնեն վարկի տրամադրման վերաբերյալ բանկի որոշումը:
«Սերժ Սարգսյանն այսօր զարմանում է, թե՝ ինչու եք «ՀայՌուսգազարդ» ընկերության 20 տոկոս բաժնեմասի վաճառքից խոսում, չեք խոսում 80 տոկոսից, խոսում եք 20 տոկոսից: Այդ 80 տոկոսը վաճառելու ժամանակ Սերժ Սարգսյանը ի՞նչ է «Տաշիր պիցայում» էր աշխատում: Ինչպե՞ս կարող եմ հավատալ նրա խոսքին: Ոչ միայն չեմ հավատում, այլև՝ չեմ վստահում»:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում վիրավորված, հետագայում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Արտակ Բուդաղյանի պաշտոնը վերջերս բարձրացվել էր. նա նշանակվել էր Եղեգնաձորում կորպուսի հրամանատարի տեղակալ:
«Եթե քննությունն արդար ընթանար, ապա ճաղերի հետևում չասենք, բայց համենայնդեպս քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեին առնվազն երեք հոգի՝ դեպքի հետ կապված»,- ի պատասխան ասաց Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեին նաև մարդիկ, ովքեր «պարտակել են այս դեպքը՝ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը»:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը անդրադարձել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե Քաղաքաշինության նախարարությունում Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը խոսում է այն մասին, որ Նախագահը «սահմանարար, բաժանարար գծեր» է դնում իշխանության և արտախորհրդարանական ու խորհրդարանական քաղաքական ուժերի միջև։
Հայկ Ալումյանն ասաց նաև, որ քրեական գործի նյութերը դատարան չներկայացնելը կարող է վկայել այն մասին, որ դրանում կան տվյալներ, որոնց մասին քննիչը չի ցանկանում, որ տեղեկանա դատարանը, Բուդաղյանները և հասարակությունը. «Հակառակ դեպքում քննչին ոչինչ չէր խանգարում այդ նյութերը ներկայացնել դատարան»:
ԿԳ նախարարության պատկան օղակներն այդպես էլ չեն իրականացնում օրենքի այս պահանջն ու ԳԹԿ-ից չեն պահանջում շտեմարաններն ուղարկել երաշխավորման և դրանք կիրառել առնվազն մեկ տարի փորձարկելուց հետո: Ամեն տարի տարբեր փոփոխությունների ենթարկելով շտեմարանները, ընդ որում, ինչպես ստորև բերված նամակում է մատնանշում 12-րդ դասարանցին, այդ փոփոխությունները երբեմն դուրս են առարկայական ծրագրերից:
Ինձ համար դերասանը և առհասարակ արվեստի մարդն ապրելակերպ է: Իմ բեմական դադարը պայմանավորված է նաև նրանով, որ ես չափից լուրջ եմ մոտենում իմ մասնագիտությանը և չեմ ուզում կիսատ լինել` թեկուզ ինքս ինձ համար: Բնականաբար, լավ առաջարկից չեմ հրաժարվի: Շատ կուզենայի մարմնավորել մի հետաքրքիր կերպար գեղարվեստական ֆիլմում:
Ալավերդի քաղաքում կան գովազդային վահանակներ, որոնք դատարկ են, սակայն դրանցից շատերը դատարկ մնում են ժամանակավոր, մինչեւ գովազդային նոր պաստառների տեղադրումը:
Հասկանո՞ւմ եք, եթե ապրում ես մի երկրում, որտեղ դու ծնվել-մեծացել ես, որտեղ քո հարազատներն են, և դու մի խումբ մարդկանց պատճառով պիտի ստիպված հայրենիքդ լքես, դա շատ մեծ ցավ է պատճառում հոգուս: Ո՞րն է մեր ապագանգ Ես ընկերներ եմ ունեցել, որոնք շատ մեծ աշխատավարձեր են ստացել, բայց լքել են երկիրը, որովհետև այստեղ քաղաքացին ամեն օր, առավոտից իրիկուն խաբվում է նախագահի, նախարարների, մեծերի կողմից, նրանց ընդունած ոչ բարենպաստ օրենքներն ազդում են քո կյանքի վրա:
Ինչպե՞ս կարելի է բողոքող ազատամարտիկների մասին ասել «նվնվացողներ»: Չէ՞ որ դրանք այն մարդիկ են, քաղաքացու այն լավագույն մասն է, որը արյուն է թափել հայրենիքի համար և չի վախեցել, և հենց ինքն է պետություն կայացրել, պետություն է ստեղծել: Նմանատիպ անձանց ասել «նվնվացողներ», կարծում եմ, անտեղի խոսք է և նախագահին ոչ վայել խոսք:
Ես զգում եմ, որ պայմաններն են փոխվել: Հայաստանը կորցրեց նույնիսկ այն զոհի կարգավիճակը, որը սկզբում կար, այսինքն` ԵՄ-ն ասում էր, թե Հայաստանը չի ստորագրել Ռուսաստանի ճնշումների պատճառով: Հիմա Հայաստանի իշխանությունը բացահայտ ասում է, որ Մաքսային միություն մտնելը «մեր ազգի դարավոր երազանքն է եղել»: