Անկախ առաջացման պատճառներից, անցանկալի մազերը կարող են հոգեբանական ապրումների և նույնիսկ սթրեսի պատճառ դառնալ։ Որքան էլ որ խնդիրը բժշկական միջատության կարիք ունի, ցանկացած կին ձգտում է գոնե ժամանակավորապես ազատվել անցանկալի մազերից։
ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը փետրվարի 13-ին Twitter սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հերթական անգամ անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրին: Այս անգամ Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի խնդիրը շոշափեց մեկ այլ երկարաձգվող հիմնահարցի` Կիպրոսի թուրք-հունական հակամարտության համատեքստում:
Անին տեղեկացրեց, որ այսօր պետք է այդ միջադեպի կապակցությամբ ՀՔԾ-ում բացատրություն տար, բայց իր փաստաբանի բացակայության պատճառով խնդրել է տեղափոխել այն երկուշաբթի օրը:
Ահա և անցյալում է խորհրդավորության շղարշով պատված, դարակազմիկ իրադարձության հավակնություններով, սակայն իրականում դատարկ փամփուշտով կրակոցի նմանված ԲՀԿ համագումարը:
Այսօր ԵԿՄ 10-րդ համագումարի ավարտից հետո ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի կալանավորմանը պատասխանեց. «Եթե Վոլոդիային բռնել են իրա խոսալու համար, ուրեմն՝ ամոթ իրանցը»:
Հարցին՝ արդյոք փոփոխությունների մշակմանը մասնակցած ԲՀԿ ներկայացուցիչները երբևէ դժգոհություն կամ մտահոգություն հայտնե՞լ են նոր համակարգի հետ կապված, նախարարը պատասխանեց, թե ինքը նման բան չի հիշում, իսկ օրենքի նախագիծը քննարկվել է կառավարությունում, ԱԺ-ում և կարելի է նայել արխիվային արձանագրությունները:
Մենք փորձում ենք նախկին խորհրդային կառավարման մեթոդները բերել ներկա իրավիճակ, երբ արդեն կա մասնավոր սեփականություն, իշխանությունը փորձում է հնարավորինս շատ գումար կուտակել, օլիգարխիկ կառույցների միջոցով փորձում է ամբողջ բիզնեսն իր տրամադրության տակ վերցնել: Սրանից որոշակի աններդաշնակություն` դիսոնանս է առաջանում:
Իրոք, արտագաղթը մեր ամենացավոտ, ամենասուր պրոբլեմներից մեկն է, և թող որևէ մեկին չթվա, թե արտագաղթի խնդիրը իրեն շատ ավելի է մտահոգում, քան ինձ: Իրոք, ինձ մտահոգող ամենամեծ խնդիրներից է: Բայց մյուս կողմից էլ, ես չեմ ընդունում այս թեմայի շահարկումը քաղաքական նպատակներով, չեմ ընդունում այս պրոբլեմի լուծումը ծնկները ծեծելով, լացուկոծով:
Սերժ Սարգսյանը համարում է, որ 300 միլիոնի դիմաց «Հայռուսգազարդի» 20 տոկոսը տալը հաջողված գործարք էր, քանի որ եթե վաճառել էինք 80 տոկոսը, կարող էինք վաճառել նաև 20-ը, որը Հայաստանին ոչ մի եկամուտ չէր ապահովում,:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե՝ ի՞նչ նկատի ունեիք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հուշանվեր հանձնելիս ասելով. «Ապրես, որ դու կաս, վերջին բոլշևիկ», ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն ասել է.
«Կներեք, երկրապահի լեզվով ասեմ, բայց մենք հո ախմախ չե՞նք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք: Մենք այդտեղ քաղաքական որևէ շահ չունենք, մենք ռեսուրս ենք ծախսում, որ 20 տարի հետո արդյունքն ունենանք»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Ես պատրաստ եմ ողջ աշխարհով` մեկ առ մեկ հանդիպել աշխարհի տարբեր երկրներում ապրող մեծահարուստ ու հաջողակ մեր գործարար հայրենակիցներին, խնդրել, համոզել, որ Հայաստանում ներդրումներ անեն, գործ դնեն: Բայց ես գիտեմ, որ բոլորը ինձ տալու են նույն հարցը`իսկ արդյոք կա՞ն երաշխիքներ և համապատասխան պայմաններ:
«Երկրի առաջ բազմաթիվ խնդիրներ են առաջ եկել, կուսակցությունն իր ամբողջ իմաստը կկորցնի, եթե մենք այդ խնդիրնրի մասին չխոսենք և այլընտրանքային լուծումներ չառաջարկենք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:
Երեկ ՀՀ քաղաքաշինության նախարարությունում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե կան որոշ հեռուստաընկերություններ, տպագիր օրաթերթեր, տասնյակ կայքեր, չորս խորհրդարանական կուսակցություններ, խմբակցություններ, բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցություններ, տասնյակ քաղաքական գործիչներ, որոնք, ըստ նախագահի, նաև «մասամբ նեղացածներ են իշխանություններից, առավոտից մինչև կեսգիշեր ցեխ են շպրտում, սևացնում են երկրում տեղի ունեցող իրադարձությունները»:
Ես իմ կյանքում հասել եմ մեծ հաջողությունների, սկսել եմ զրոյից, միայնակ, դժվար ճանապարհ եմ անցել: Ես երբեք աչք չեմ դրել ուրիշի ունեցվածքին, չեմ ձգտել պաշտոնների, մտել եմ քաղաքականություն՝ հետապնդելով մին մեկ նպատակ՝ ես ուզում եմ օգուտ տալ իմ երկրին ու ժողովրդին, և ես չեմ կարող լինել անտարբեր, երբ տեսնում եմ, որ խնդիրները շատանում են, իսկ մարդիկ հուսալքվում:
Մեր գործին պետք է միանան նաև խորհրդարանից դուրս գտնվող ուժերը և որ ամենակարևորն է հասարակությունը: Մենք պետք է բաց լինենք նաև իշխանության մեջ առկա առողջ շրջանակների համար, որտեղ նույնպես կան բանիմաց ու երկրի ապագայով մտահոգ մարդիկ:
Երեխաների մոտ գերակշռում են ուրիշ, ավելի սարկոմատոզ ուռուցքները: Եթե կոնկրետացնենք, ապա ամենահաճախը այրան քաղցկեղն է` լեյկեմիան, մոտ 20-25% -ը այս ուռուցքով են հիվանդանում:
Լրագրողների համար նախատեսված մամուլի կենտրոնն էլ, ինչի մասին ԲՀԿ-ն հայտարարություն էր տարածել, կուսակցութան կենտրոնական գրասենյակի նախասրահն է՝ այս պահին սրճարանի հիշեցնող, որտեղ բացի հյուրասիրության սեղաններից, լրագրողների աշխատանքի կազմակերպման համար ուրիշ ոչինչ չկա՝ անգամ աթոռներ: Թե երբ կավարտվի համագումարը՝ հատնի չէ:
Մետրոպոլիտենի աշխատակիցներ Գագիկ Գալստյանն ու Անդրանիկ Գևորգյանն ասացին, որ իրենց աշխատանքից ազատել են նույն հիմնավորմամբ՝ անվստահություն աշխատակցի հանդեպ: Նրանց խոսքով՝ այդ դեպքում իրենց աշխատանքից ազատելու համար մեկ տարվա ընթացքում առնվազն 2 անգամ պետք է նախազգուշացում ստացած լինեին, սակայն գրավոր նկատողություն իրենք չեն ստացել:
Գագիկ Ջհանգիրյանը մտահոգիչ է համարում նաև այն փաստը, որ Ոստիկանության և ՊՆ քնչական ծառայությունների ամբողջ անձնակազմն ազատվելու է աշխատանքից, և հետո որոշվելու է՝ նրանց ընդունե՞լ աշխատանքի, թե՞ ո՞չ: Խոսքը 450-500 մարդու մասին է, և Ջհանգիրյանն ասում է, որ այդ մարդիկ մտահոգություն ունեն, որ «Գալու է մեկը, սուրը քաշելու է և բոլորին մորթի»:
Մինչև Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակելը, նախագահ Սարգսյանն Աղվան Հովսեփյանին նախ պետք է գեներալ-լեյտենանտի կոչում շնորհի: Սա Հայաստանում գործող ամենաբարձր զինվորական կոչումն է:
Չնայած նրան, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր` գազամատակարարման հարցով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվելու է, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը պնդում է, որ հանձնաժողովը կստեղծվի միայն այն դեպքում, եթե հանրությունը նման պահանջ դնի:
Այսօր տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «խորհրդավոր» համագումարը: ԲՀԿ-ի հերթական` թվով 7-րդ համագումարը հրավիրված է կուսակցության կենտրոնական գրասենյակում և անցնելու է դռնփակ: Թե ինչո՞ւ է առաջին նիստն անցկացվելու փակ ռեժիմով, ԲՀԿ ներկայացուցիչները հստակ պատասխան չեն տալիս:
Հայաստանը վերջին 23 տարիների ընթացքում կառուցում էր այն մոդելը, որը համահունչ է եվրոպական մոդելին: Իսկ եվրոպական մոդելի հիմքում դրված են ազատ մրցակցությունը, ազատ շուկայական հարաբերությունները և սպառողի շահերի պաշտպանությունը:
Մեր հարցին, թե ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնությանը կմիանա՞ք, կպահանջե՞ք Տիգրան Սարգսյանի հրաժարականը, Առաքել Մովսիսյանն այսպես արձագանքեց. «Ես չեմ պահանջում, ֆսյո»:
«Ընդհանուր թանկացումը բերում է անելանելի վիճակի: Բոլորս գիտենք, որ կաթնամթերքը սկսել է թանկանալ և դեռ ավելի շատ կթանկանա: Բացի մսից, բոլոր ապրանքները թանկանում են»:
Ժամկետային զինծառայող Արշակ Զարդարյանի մահվան փաստով հարուցված քրեական գործով ձերբակալված անձիք չկան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նրա խոսքով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Փորձը ցույց է տալիս., որ մեր ուսանողները օտար լեզու սովորելու պահանջին լուրջ ուշադրություն են դարձնում միայն այն ժամանակ, երբ դա կիրառական նշանակություն է ունենում իրենց համար: Օրինակ. երբ գալիս է թեզի պաշտպանության պահը կամ միջազգային որևէ ծրագրի մասնակցելու ցանկություն են ունենում, սկսում են շատ արագ բարելավել լեզվի իմացության մակարդակը:
2014թ. մրցույթին հետազոտական խորհրդին ներկայացված 210 գիտական հայտերից հաղթող են ճանաչվել 31-ը: Ուրախալի է, որ գիտական խմբերի ղեկավարներից 18-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են։ Սա ապացույցն է այն բանի, որ մեր երկրում գիտության ապագան փայլուն ձեռքերում է, և ՀՀ նախագահի կողմից աջակցումը երիտասարդ գիտնականներին նպաստում է, որպեսզի վերջիններիս ակտիվությունն էլ ավելի մեծանա:
Եթե Մարտի 28-ին Սահմանադրական դատարանը հաստատի պարտադիր կուտակային համակարգի օրինականությունը, ապա աշխատողները ստիպված կլինեն փոխանցել հունվար-փետրվար ամսվա համապատասխան գումարները։