Ինչու են բարձրացրել Արտակ Բուդաղյանի պաշտոնը

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում վիրավորված, հետագայում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Արտակ Բուդաղյանի պաշտոնը վերջերս բարձրացվել էր. նա նշանակվել էր Եղեգնաձորում կորպուսի հրամանատարի տեղակալ:

Լրագրողներն այսօր Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանից հետաքրքրվեցին՝ արդյոք պաշտոնի բարձրացումը քրեական գործի վրա ազդելո՞ւ, թե՞ նրան լռեցնելու փորձ էր:

«Իմ կարծիքով՝ ոչ այն, ոչ այն: Բուդաղյանն այսօր համարվում է մեր բանակի լավագույն սպաներից մեկը, և նրա պաշտոնի բարձրացումը, իմ կարծիքով, որևէ կապ չունի ոչ այս տեսանկյունից, ոչ այն տեսանկյունից: Այսինքն՝ ոչ լռեցնելու, ոչ էլ հակառակը՝ ինչ-որ ավելորդ իրավուքներ վերապահելու առումով: Պարզապես ինքը ստացել է այն, ինչին հավանաբար համարել են, որ ինքն արժանի է»,- ի պատասխան ասաց Հ. Ալումյանը:

Նշենք, որ հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների առթիվ հարուցված նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով միակ մեղադրյալն այս պահին դեպքի օրը վիրավորված Արտակ Բուդաղյանն է:

Կարդացեք նաև

«Նախաքննությունը շարունակվում է ասելը մի քիչ չափազանցություն կլիներ: Նախաքննությունը չի ավարտվել, բայց դա չի նշանակում է, որ շարունակվում է: Ինքը ընդամենը գոյություն ունի այնքանով, որքանով հանդիսանում է պատրվակ, որ գործի նյութերը դատարան չբերվեն»,- այսօր ասաց Հ. Ալումյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս