Յունիբանկի հաճախորդները վարկի տրամադրման որոշման մասին իմանում են ընդամենը 1 րոպեում
Մեր զրուցակիցն է Յունիբանկի մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:
– Ինչպե՞ս կնկարագրեք սպառողական վարկավորման գործընթացը Յունիբանկում:
– Առավելագույնս արագ և պարզ: Հենց այսպես կարելի է նկարագրել սպառողական վարկի տրամադրման գործընթացը մեր բանկում: Հաճախորդը կարող է անձնագրով մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ և, ընդամենը մեկ րոպեում, նրան կհայտնեն վարկի տրամադրման վերաբերյալ բանկի որոշումը: Նույնը և բանկի գործընկեր առևտրի և սպասարկման կետերում: Բանկի պատասխանը հաճախորդին տրամադրվում է հաշված վայրկյանների ընթացքում: Նման արագությունը հնարավոր եղավ բանկում ավտոմատացված սկորինգային համակարգի ներդրման շնորհիվ:
Յունիբանկն ունի սպասարկման լայն ցանց, որը ևս առավելություն է հարմարավետ սպասարկում ապահովելու համար: Մենք ունենք 46 մասնաճյուղ, ավելի քան 50 պրոմո կետ առևտրի կենտրոններում և 300 ավելի գործընկերներ, որոնք ներկայացված են 500 խանութներով: Դրա հետ մեկտեղ, բանկն ընդունում է նաև սպառողական վարկերի օնլայն հայտեր, որը հաճախորդը ներկայացնում է առանց բանկ այցելելու:
Նույն կերպ` արագ և պարզ, իրականացվում է վարկի մարումը: Վճարումները կարելի է կատարել ինչպես բանկի մասնագետի մոտ, այնպես էլ ինքնուրույն` օգտվելով վճարային տերմինալներից, որոնք տեղադրված են մեր բոլոր մասնաճյուղերում և արդեն իսկ “ՎԵԳԱ” երկու խանութներում: Մեր հաջողության գրավականը պարզեցված ընթացակարգն ու մատչելի պայմանների ապահովումն է:
– Ինչպե՞ս են դա փաստում ցուցանիշները:
– Սպառողական վարկավորման գծով Յունիբանկն առաջատար բանկերի հնգյակում է: 31.01.14թ. դրությամբ սպառողական վարկերի պորտֆելը կազմել է ավելի քան 51 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ ավելանալով 40%-ով: Վարկերի քանակը գերազանցել է 120 000: Ամեն օր բանկն դիտարկում է ավելի քան 1 000 հայտ միայն սպառողական նպատակների համար:
Մենք ազատել ենք հաճախորդին ավելորդ թղթատարությունից. եթե վարկի գումարը չի գերազանցում 500 000 դրամը, ապա տեղեկանք աշխատավայրից չի պահանջվում: Հաճախորդը ներկայացնում է միայն անձնագիր:
Մեծ պահանջարկ են վայելում նաև մեր հիփոթեքային և ավտովարկերը: Ի դեպ, հիփոթեքի գծով Յունիբանկը շուկայի առաջատար եռյակում, իսկ ավտովարկավորման գծով` առաջին տեղում է:
– Դուք վարկերի լայն տեսականի եք առաջարկում: Կարո՞ղ եք առանձնացնել առավել պահանջվածները:
– Առաջին հերթին դրանք կանխիկով վարկերն են և տեխնիկայի ձեռքբերման համար տրամադրվող վարկերը: Այս վարկատեսակներն առանձնանում են իրենց պայմաններով` ցածր տոկոսադրույք, վարկի վաղաժամկետ մարման հնարավություն` առանց սահմանափակումների կամ տույժերի, փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Այս վարկերը ձևակերպած հաճախորդներին անվճար տրամադրվում են մինչև 200 000 դրամ սահմանաչափով “Մագնիս” վարկային քարտ: Ի դեպ, մեր բոլոր քարտապաններն ընդգրկված են “Մագնիս” արտոնությունների և զեղչերի ծրագրում, որի շրջանակներում գործընկերները` խանութները, հյուրանոցները, գեղեցկության սրահները, սրճարանները, տրամադրում են մինչև 40% զեղչեր: Մոտ ապագայում մենք կընդլայնենք “Մագնիս” ծրագիրը և հանդես կգանք նոր առաջարկով: Ըստ այդմ, մեր հաճախորդները քարտային գործարքներ կատարելիս կհավաքեն համապատասխան միավորներ, որոնցով կարող են վճարել գործընկերների մոտ գնումների դիմաց:
Մեծ պահանջարկ է վայելում երեք զրոների ակցիան (կանխավճարը` 0%, միջնորդավճարը` 0%, տոկոսադրույքը` 0%), որը պարբերաբար անցկացնում ենք խոշոր խանութների ցանցերի հետ համատեղ:
– Ինչպե՞ս է բանկը զարգացնելու սպառողական վարկավորման ուղղությունն ապագայում:
– Այս տարի նախատեսում ենք սպառողական վարկավորման պորտֆելն ավելացնել մոտ 30%-ով: Մենք կշարունակենք ավտոմատացման գործընթացը, ինչպես նաև վարկատեսակների ավելացումը` հաճախորդների սպասումներին ընդառաջ: Բանկն ավելի կպարզեցնի վարկավորման գործընթացը: Մեր նոր նախագիծը ենթադրում է ապրանքի ձեռքբերում և վարկի ձևակերպում օնլայն` հենց առևտրի կետի կայքում: Վստահ ենք, որ առաջարկված նորամուծությունը կգնահատվի մեր հաճախորդների կողմից: