Բաժիններ՝

Ալավերդիում խանութների արտաքին գովազդի հաշվառում է իրականացվում (տեսանյութ)

«Անկյուն գումարած 3»-ի փոխանցմամբ՝ Ալավերդի քաղաքում կան գովազդային վահանակներ, որոնք դատարկ են, սակայն դրանցից շատերը դատարկ մնում են ժամանակավոր, մինչեւ գովազդային նոր պաստառների տեղադրումը: Տեղական տուրքերի եւ վճարների ՀՀ օրենքի համաձայն՝ Ալավերդի համայնքի ավագանին սահմանել է գովազդի վճար՝ գովազդային դատարկ մեկ վահանակի համար գովազդ տեղադրողը պարտավոր է վճարել ամսական 700 դրամ, իսկ առկա պաստառի մեկ քառակուսի մետրի համար ամսական կտրվածքով համայնքի բյուջե է մուտքագրվում 1500 դրամ: Սակայն, բացի գովազդային վահանակներից, քաղաքի շատ առևտրի կենտրոններ գովազդում են տարբեր կազմակերպությունների ապրանքնանիշեր՝ չունենալով արտաքին գովազդի տեղադրման պայմանագրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս